«Իրավունք». «Ազգային առաջընթաց»-ի բացահայտ հետընթացը
ՆերքաղաքականԵրեւանի նախկին քաղաքապետ, իբրեւ ընդդիմադիր դարձած ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ ավագանի բերած խմբակցությունում՝ «Ազգային առաջընթաց»-ում, այնպիսի մասնատված վիճակ է, որը կերազեր ցանկացած իշխանություն տեսնել ընդդիմադիր խմբակցությունում:
«Ազգային առաջընթաց» խմբակցության մասնատվածությունն այնքան ակնհայտ է, որ եթե ձեռքները ճար լիներ ոչ թե երկու, այլ չորս մասի կբաժանվեին՝ իշխանություն, ընդդիմություն, նեյտրալ եւ բոլորին դեմ: Հետեւաբար լինի թանկացում, թե բարելավվում, իշխանությունն արխային է, քանի որ, միեւնույնն է, Всё идёт по плану, որովհետեւ այսպիսի ընդդիմությունը, ինչպես կասեր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Աստծո պարգեւ է:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
