Անկարայի մոտ կործանվել է Լիբիայի գլխավոր շտաբի պետի ինքնաթիռը (Տեսանյութ) ԵՎՐԱԼԻԴԵՐՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՍԿՍԵԼ ԵՆ ԻՐԱՐ «ԴԱՎԱՃԱՆԵԼ» ԻՆՉՈ՞Ւ ՀԱՆԿԱՐԾ ՆԻԿՈԼԸ ՈՐՈՇԵՑ «ՇՏԱՊ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ» ԵՐԿԱԹՈՒՂԻՆ Կճոյանի առանձնատունը եւ 8000 քմ տարածքով հողամասը Արաբկիրում. Տեսանյութ Մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը Ադրբեջանը երկարաձգել է կարանտինը Վրաստանի հետ ցամաքային սահմաններում. Новости-Грузия Թուրքիան և Ադրբեջանը խորհրդակցություններ են անցկացնում ազատ առևտրի համաձայնագրի շուրջ «ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՉԿՈՎՆ ՈՒ ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆԸ ԿԱՐՈՂ ԷԻՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՅՐԵՆԻՔ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ ՌՈՒԴԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ Թրամփի վարչակազմը սկսել է համազգային արշավ՝ չեղյալ համարելու հազարավոր մարդկանց ապաստանի հայցերը ԱՄՆ-ից աճող կախվածության պատճառով Էրդողանը կարող է ՌԴ-ին վերադարձնել S-400 համակարգերը․ քաղաքագետ Տիկնիզյանը նշել է թե որքան էր վաստակում առաջ և հիմա

ԵՎՐԱԼԻԴԵՐՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՍԿՍԵԼ ԵՆ ԻՐԱՐ «ԴԱՎԱՃԱՆԵԼ»

Վերլուծություն

Ուկ­րաի­նա­յի հետ կապ­ված բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը, որն այս հանգստ­յան օ­րե­րին շա­րու­նակ­վեց ԱՄՆ-ում՝ Մա­յա­միում, թեեւ ա­ռանձ­նա­պես նոր տե­ղա­շար­ժեր չա­ռա­ջաց­րեց, բայց մի քա­նի ու­շագ­րավ դե­տալ­ներ բե­րեց ա­ռա­ջին պլան:

Այս­պես, ա­մե­րիկ­յան կող­մը՝ Ո­ւիտ­կոֆն ու Թ­րամ­փի փե­սան՝ Քուշ­նե­րը, նախ մի շարք հան­դի­պում­ներ ու­նե­ցան ուկ­րաի­նա­կան պատ­վի­րա­կութ­յան եւ նրանց կցված եվ­րո­պա­ցի­նե­րի հետ: Ա­ռանց­քա­յին հար­ցի շուրջ, որ Դոն­բա­սից Ուկ­րաի­նան զոր­քե­րը կհա­նի, պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն այդ­պես էլ չկա: Բայց, ինչ­պես Կիե­ւը վստա­հեց­րեց, գոր­ծըն­թա­ցը դեռ կանգ­նած չէ: Այ­սինքն, թեեւ Եվ­րո­պան Կիե­ւին խոս­տա­ցավ 90 մի­լիարդ դո­լար, ցույց տվեց դրա աղբ­յու­րը, բայց մեկ է՝ Թ­րամ­փին վերջ­նա­կա­նա­պես մեր­ժել Զե­լենս­կին չի կա­րո­ղա­նում: Եվ դա կա­րե­լի է հաս­կա­նալ:

­Նախ, Եվ­րո­պա­յի խոս­տա­ցած այդ 90 մի­լիար­դը էա­պես պա­կաս է այն պա­հան­ջից, ո­րը Կիե­ւը ներ­կա­յաց­րել էր: Երկ­րոր­դը, կա­յաց­նե­լով նման ո­րո­շում, այն ա­ռա­ջին պլա­նում ա­ռաջ տա­նող Ուր­սու­լա ֆոն դեր Լե­յե­նը եւ Գեր­մա­նիա­յի կանց­լեր Մեր­ցը ոչ թե ուժ, ի­րա­վի­ճա­կի տի­րա­պե­տում, այլ պար­տութ­յան նշան­ներ ի ցույց դրե­ցին, ին­չի մա­սին, ի դեպ, բա­ցա­հայտ խո­սում է հենց եվ­րո­պա­կան փոր­ձա­գի­տա­կան հան­րութ­յու­նը: Այ­սինքն, սպառ­նա­ցին ֆի­նան­սա­վո­րում ա­պա­հո­վել ռու­սա­կան սա­ռեց­ված փո­ղե­րի հաշ­վին, բայց այդ­պես էլ չկա­րո­ղա­ցան դա ա­նել: Իսկ դա նշա­նա­կում է, որ Եվ­րո­պա­յի ներ­սում խո­րա­ցող եւ չա­փա­զանց լուրջ ճեղ­քում կա: Այ­սինքն, ե­թե հի­մա ու­նեն ո­րո­շում, որ 90 մի­լիարդ կհատ­կաց­նեն եվ­րո­պա­կան ա­ռան­ձին պե­տութ­յու­ննե­րի ե­րաշ­խի­քով, հարց է՝ դա գործ­նա­կա­նում ի՞նչ տեսք կստա­նա, երբ մի քա­նի երկր­ներ էս գլխից հայ­տա­րա­րե­ցին, որ այդ ա­վանտ­յու­րա­յի մեջ չեն մտնում: Վեր­ջա­պես, այդ ո­րո­շու­մը տոր­պե­դա­հար­վեց ԱՄՆ-ի կող­մից: Ու հի­մա, ե­թե ան­գամ փող լի­նի, Վա­շինգ­տո­նը կցան­կա­նա՞ Ուկ­րաի­նա­յին զենք տալ:

Ա­մենա­մեծ խնդիրն էլ դար­ձավ այն, որ Մակ­րո­նը, ով մինչ այդ ա­մեն կերպ Ուկ­րաի­նա­յին փող տա­լու ջա­տա­գով­նե­րից էր, այն կար­գի շուռ ե­կավ, որ եվ­րալի­դեր­նե­րը սկսել են նրան «դա­վա­ճան» հա­մա­րել: Ի­րա­վի­ճա­կը սկսեց այսկերպ զար­գա­նալ: Նախ, Մակ­րո­նը ցու­ցադ­րա­բար հայ­տա­րա­րեց, որ պետք է վե­րա­կանգ­նել Պու­տի­նի հետ երկ­խո­սութ­յու­նը: Մոսկ­վա­յի ռեակ­ցիան չու­շա­ցավ. Պես­կո­վը հայ­տա­րա­րեց, որ Պու­տի­նը, ինչ­պես բազ­միցս հայ­տա­րա­րել է, պատ­րաստ է խո­սել ցան­կա­ցա­ծի, այս դեպ­քում՝ Մակ­րո­նի հետ, ե­թե «փո­խա­դարձ քա­ղա­քա­կան կամք լի­նի»: Փա­րի­զի ար­ձա­գան­քը կայ­ծակ­նա­յին էր՝ ող­ջու­նե­լով Պու­տի­նի պատ­րաս­տա­կա­մութ­յու­նը՝ բա­նակ­ցե­լու Մակ­րո­նի հետ։

­Բայց այս պատ­մութ­յան ա­մե­նա­հե­տաքր­քիր մա­սը, թե­րեւս, չե­րե­ւա­ցող կողմն է: Այս­պես, ազ­դե­ցիկ Financial Times-ը գրում է, որ հենց Մակ­րոնն է խո­չըն­դո­տել Մեր­ցի՝ Ռու­սաս­տա­նի ակ­տիվ­նե­րը սա­ռեց­նե­լու ծրա­գի­րը։ Գեր­մա­նիա­յի կանց­լե­րը փոր­ձել է հա­մո­զել ԵՄ ա­ռաջ­նորդ­նե­րին՝ օգ­տա­գոր­ծել սա­ռեց­ված ռու­սա­կան ակ­տիվ­նե­րը՝ Ուկ­րաի­նա­յին օգ­նե­լու հա­մար, սա­կայն հան­դի­պել է Ֆ­րան­սիա­յի դի­մադ­րութ­յա­նը։ «Մակ­րո­նը դա­վա­ճա­նել է Մեր­ցին, եւ նա գի­տի, որ դրա հա­մար պար­գեւ կլի­նի»,- հրա­տա­րա­կութ­յա­նը ա­սել է ԵՄ բարձ­րաս­տի­ճան դի­վա­նա­գե­տը: Ակ­նարկն այն մա­սին է, որ Մակ­րո­նը սկսել է հա­մոզ­վել, որ ի­րա­կան ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը զար­գա­նում են ոչ թե ուկ­րաի­նա­կան թե­մա­յի, այլ՝ Ռու­սաս­տան-ԱՄՆ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի շրջա­նակ­նե­րում, եւ այժմ փոր­ձում է Եվ­րո­պա­յից թռնել հե­ռա­ցող գնաց­քի վեր­ջին վա­գո­նը։ Ն­ման է: Բայց այդ նա­խա­ձեռ­նութ­յունն ի­րա­կա­նում նրա՞նն է՝ որ­պես Ֆ­րան­սիա­յի նա­խա­գահ, թե՞ հի­շել է, որ ժա­մա­նա­կին ըն­դա­մե­նը ռոտ­շիլ­դա­կան բան­կե­րից մե­կի հա­մեստ կա­ռա­վա­րիչն էր, եւ ով ի­րեն դարձ­րեց Ֆ­րան­սիա­յի նա­խա­գահ:

Ա­մեն դեպ­քում գի­տակ­ցու­մը, որ եվ­րո­պա­ցի­նե­րի հա­մար ի­րա­կա­նում խնդի­րը ոչ թե Ուկ­րաի­նան է, ա­ռա­վել եւս, թե կոնկ­րետ որ­տե­ղով կանց­նի ռուս-ուկ­րաի­նա­կան սահ­մա­նը, այլ թե մնա­ցած հար­ցե­րում (ո­րոնք մնա­ցել են ստվե­րում) ի՞նչ են պայ­մա­նա­վոր­վում Մոսկ­վան եւ Վա­շինգ­տո­նը, Եվ­րո­պա­յում սկսել է ա­ռա­ջին պլան դուրս գալ: Այն հար­ցադր­մամբ, որ ե­թե լի­նեն ռուս-ա­մե­րիկ­յան մասշ­տա­բա­յին բիզ­նես-պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ, այդ դեպ­քում ի՞նչ կա­րող է լի­նել Եվ­րո­պա­յի հետ, ա­ռա­վել եւս՝ ներ­կա ներ­քին ծայ­րա­հեղ հա­կա­սութ­յու­ննե­րի պայ­ման­նե­րում: Եվ այդ կրա­կին էլ յուղ լցրեց Ո­ւիտ­կո­ֆի եւ Քուշ­նե­րի հետ հան­դիպ­ման հա­մար Մա­յա­մի մեկ­նած Ռու­սաս­տա­նի նա­խա­գա­հի հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ Կի­րիլ Դ­միտ­րի­եւը՝ հայ­տա­րա­րե­լով. «Մենք պատ­րաստ­վում ենք հա­մա­գոր­ծակ­ցել Միաց­յալ Նա­հանգ­նե­րի հետ Արկ­տի­կա­յում»:

­Սա, ըստ էութ­յան, հաս­տա­տում է դեռ Ալ­յաս­կա­յում Պու­տին-Թ­րամփ հան­դիպ­ման ժա­մա­նակ­նե­րից մեր քա­նիցս հայտ­նած միտ­քը՝ ՌԴ-ԱՄՆ ներ­կա բա­նակ­ցութ­յու­ննե­րի ի­րա­կան հիմ­քը հենց հյու­սի­սա­յին գո­տում տնտե­սա­կան գոր­ծակ­ցութ­յան մե­գա­նա­խա­գիծն է: Խոս­քը ինչ­պես հսկա­յա­կան հան­քա­յին եւ է­ներ­գե­տիկ ռե­սուրս­նե­րի շա­հա­գործ­ման, այն­պես էլ՝ «Հ­յու­սի­սա­յին եր­թու­ղի» կո­մու­նի­կա­ցիոն նա­խագ­ծի, հնա­րա­վոր է նաեւ Ալ­յաս­կա-­Ռու­սաս­տան լո­գիս­տի­կա­յի ստեղծ­ման ծրագ­րի մա­սին է: Այն են­թադ­րում է տրի­լիո­նա­վոր դոլ­ար­ներ, եւ այդ ֆո­նին, ի­հար­կե, ուկ­րաի­նա­կան թե­ման վե­րած­վում է ըն­դա­մե­նը ման­րադ­րամի է: Կամ այս­պես. մինչ Եվ­րո­պան կենտ­րո­նա­ցած է ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մը գո­նե մի քիչ էլ եր­կա­րաց­նե­լու վրա, ո­րը, խո­շոր հաշ­վով, մի բան էլ Մոսկ­վա­յին է ձեռն­տու, այդ ըն­թաց­քում ԱՄՆ-ՌԴ երկ­կողմ ձե­ւա­չա­փում կա­րող են ամ­փոփ տես­քի հաս­նել այդ բո­լոր տնտե­սա­կան նա­խա­ձեռ­նութ­յուն­նե­րը՝ Եվ­րո­պա­յին թող­նե­լով «գնաց­քից ու­շա­ցա­ծի» դե­րում: Ընդ ո­րում` այն դեպ­քում, երբ մի շարք ա­սիա­կան երկր­ներ սկսել են ակ­տի­վո­րեն հե­տաքրքր­վել հյու­սի­սա­յին ծրագ­րե­րով՝ ա­պա­գան տես­նե­լով հենց այդ ուղ­ղութ­յամբ:

Եվ ե­թե ի­րա­կա­նում հի­մա նաեւ Մակ­րոնն է (հրա­մա­նով, թե իր նա­խա­ձեռ­նութ­յամբ, ա­մե­նաէա­կա­նը դա չէ) փոր­ձում «նետ­վել այդ գնաց­քի վեր­ջին վա­գո­նը», ա­պա դա շա­րու­նա­կե­լու է էլ ա­վե­լի սրել նե­րեվ­րո­պա­կան ներ­կա­յիս մե­գա­տուր­բու­լեն­տութ­յու­նը: Այդ դեպ­քում, ինչ­պես եվ­րո­պա­կան փոր­ձա­գետ­նե­րից մեկն էր գրել, ա­մե­նատ­րա­մա­բա­նա­կանն այս հարցն է դառ­նում՝ «Իսկ ո՞րն է լի­նե­լու Եվ­րո­պա­յի վեր­ջը»:

Ուկ­րաի­նա­յի պա­րա­գա­յում հար­ցը մի փոքր այլ է՝ «90 մի­լիար­դը ի­րա­կա­նում կտա՞ն, ո՞ւմ հաշ­վին»: Դա է, որ Զե­լենս­կուն շա­րու­նա­կում է դեռ հե­ռու պա­հել Թ­րամ­փին վերջ­նա­կա­նա­պես մեր­ժե­լուց: Չ­նա­յած, ժա­մա­նակ ա­ռանձ­նա­պես չկա. ե­թե մին­չեւ այս Սուրբ ծնունդը արդ­յունք չլի­նի, Թրամ­փը, հա­վա­նա­բար, կսպա­սի ա­ռա­վե­լա­գույ­նը եւս մեկ ա­միս՝ մին­չեւ իր ի­նա­գու­րա­ցիա­յի տա­րե­դար­ձը: Հե­տո ԱՄՆ-ում սկսվում են Կոնգ­րե­սի ընտ­րութ­յուն­ներ…

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Անկարայի մոտ կործանվել է Լիբիայի գլխավոր շտաբի պետի ինքնաթիռը (Տեսանյութ)ԱՅՍՕՐ ԱՆՎԱՆԻ ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲԻՇ ՎԻԳԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷԵՎՐԱԼԻԴԵՐՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՍԿՍԵԼ ԵՆ ԻՐԱՐ «ԴԱՎԱՃԱՆԵԼ»ԻՆՉՈ՞Ւ ՀԱՆԿԱՐԾ ՆԻԿՈԼԸ ՈՐՈՇԵՑ «ՇՏԱՊ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ» ԵՐԿԱԹՈՒՂԻՆԿճոյանի առանձնատունը եւ 8000 քմ տարածքով հողամասը Արաբկիրում. ՏեսանյութՄինչև 2026 թվականի ապրիլի 1-ը Ադրբեջանը երկարաձգել է կարանտինը Վրաստանի հետ ցամաքային սահմաններում. Новости-ГрузияԹուրքիան և Ադրբեջանը խորհրդակցություններ են անցկացնում ազատ առևտրի համաձայնագրի շուրջ«ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՉԿՈՎՆ ՈՒ ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆԸ ԿԱՐՈՂ ԷԻՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՀԱՅՐԵՆԻՔ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ ՌՈՒԴԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԹրամփի վարչակազմը սկսել է համազգային արշավ՝ չեղյալ համարելու հազարավոր մարդկանց ապաստանի հայցերըԱՄՆ-ից աճող կախվածության պատճառով Էրդողանը կարող է ՌԴ-ին վերադարձնել S-400 համակարգերը․ քաղաքագետՏիկնիզյանը նշել է թե որքան էր վաստակում առաջ և հիմաԴու շատ արագ ես և հիանալի ես խաղում ձախ ոտքով. Մարկո Արնաուտովիչը՝ ՏիկնիզյանինՎահագն Խաչատուրյանը Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի գլխավոր մարզիչին պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով Ղազախստանի նախագահ Տոկաեւը Դոնալդ Թրամփին հրավիրել է այցելել ՂազախստանԵրևանի հյուրանոցներից մեկում վեճի ժամանակ տղամարդը դանակահարել է եղբորը Ադրբեջանի նախագահ Ալիեւը կրկին ժամանել է օկուպացված ՍտեփանակերտՄասիսի մանկապարտեզներն այսուհետ գործելու են անվճար․ Համայնքի ղեկավար Նորայր ՀակոբյանԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ«Կանաչ լույս»՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց բողոքի ակցիաների համարՄոսկվա է ժամանել Սիրիայի պատվիրակությունը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված