Հայաստանը խժռում է իր զավակներին. Պետերբուրգում Փաշինյանի հետ հանդիպումն ընթացել է գերլարված Ռուսական հացահատիկով բեռնված գնացքը Ադրբեջանի տարածքով ուղևորվում է Հայաստան Մեծ կորուստ՝ դերասան Կարեն Հովհաննիսյանի ընտանիքում Հայտնի են 2026 թվականի հունվար ամսվա ոչ աշխատանքային օրերը Ես ինձ համարում եմ հայկական արմատներով ռուս մարդ. Տիկնիզյան Մայր տաճարի վրա հարձակված ու քահանային կաթվածի հասցրած եղբորով հպարտացող դիրիժոր չէինք տեսել Կճոյանին զանգեք, «Բենթլիով» գա, իրա ժողովրդին հանգստացնի. Մեսրոպ Մանուկյան Սարդերը տանը հայտնվում են կոնկրետ պատճառով. այն ձեզ կցնցի Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը Շենքը ջրում եք, սնկի պես բո՞յ ա առնում, նախնական ուրիշ չափով հարկեր են նշվում, հետո աճում են

Խաչատուր Սուքիասյանը հանդիպել է բենզինի շուկայի խոշորների հետ, առաջարկել նրանց վաճառել Բաքվից եկած վառելանյութը․ ովքեր են հրաժարվել

Տնտեսություն

Դեկտեմբերի 19-ին Հայաստան հասավ 22 վագոն ադրբեջանական ծագման A95 բենզինը։ 1300 տոննա ծավալով վառելանյութը ՔՊ-ականները ներկայացնում են որպես «հաստատված խաղաղության ապացույց»։

 

Ավելի ուշ հայտարարվեց, որ ադրբեջանական բենզինը Հայաստանում կվաճառվի աննախադեպ ցածր՝ 440 դրամ գնով։ Հայտնի դարձավ, որ վառելանյութը կվաճառվի «Մեգա Թրեյդ» ընկերությանը պատկանող «Ռան Օիլ» բենզալցակայանների ցանցում։ Այս ընկերությունը գործում է Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ կոնցեռնի» կազմում։

 

24News-ի տեղեկություններով, ադրբեջանական բենզինը Հայաստան է հասել խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանի միջոցով, իսկ Խաչատուր Սուքիասյանի միջոցով կվաճառվի հայաստանյան շուկայում։

 

Հիշեցնենք՝ կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ գործարքն իրականացրել են մասնավոր ընկերությունները։ Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերությունը ձեռք է բերել 600 տոննա բենզին։ Չնայած, որ հայտարարվել է ցածր գին «Պրեմիում» տեսակի բենզինի համար, միևնույն է՝ բազմաթիվ քաղաքացիներ բողոքի ալիք բարձրացրեցին՝ բոյկոտելով «Ռան Օիլ»-ից բենզին գնելը։

 

24News-ի տեղեկություններով, Խաչատուր Սուքիասյանը բենզինի շուկայում խոշոր ներկրողների հետ է հանդիպել և ասել նրանց, որ բոլորը պետք է վաճառեն ադրբեջանական բենզինը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այդ գործարքից հրաժարվել են «ՖԼԵՇ» և «ՍԻՓԻԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ները։

 

Նշենք, որ Խաչատուր Սուքիասյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է Ադրբեջանի հետ լավ հարաբերություններ ունենալու և առևտրով զբաղվելու ցանկության մասին։

Նյութի աղբյուրը 24 news-ի

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
«Էրդողանի հրահանգով հաջորդը Արմենակ Դանիելյանն է», «Մի հատ չափավոր խոսեք», «Լավ', հանգի'ստ»ՆԱՏՕ-ի կործանիչները Լեհաստանում օդ են բարձրացել Ուկրաինայի հրետակոծության ժամանակՀայաստանը խժռում է իր զավակներին. Պետերբուրգում Փաշինյանի հետ հանդիպումն ընթացել է գերլարվածՈւրեմն դուք միլիոնավոր պարգևավճարներ կարող եք ստանալ, թոշակառուն 10 000 դրամ չի՞ կարողՌուսական հացահատիկով բեռնված գնացքը Ադրբեջանի տարածքով ուղևորվում է ՀայաստանԱրդարացում չի, բայց մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցումն իրոք բարդ պրոցես է. ԱվինյանԽաչատուր Սուքիասյանը հանդիպել է բենզինի շուկայի խոշորների հետ, առաջարկել նրանց վաճառել Բաքվից եկած վառելանյութը․ ովքեր են հրաժարվելՊարո’ն Ավինյան, «ձեր փլավին աղ լցնել չի լինի», ՔՊ-ի ասածները եթե մարդկանց փոխանցեմ՝ խայտառակ կլինեմՄեծ կորուստ՝ դերասան Կարեն Հովհաննիսյանի ընտանիքումՀայտնի են 2026 թվականի հունվար ամսվա ոչ աշխատանքային օրերը«Ազա՛տ արձակեք Սամվել Կարապետյանին և Սրբազաններին»․ բողոքի ակցիա՝ ՌԴ-ում գտնվող Փաշինյանի դեմԵս ինձ համարում եմ հայկական արմատներով ռուս մարդ. ՏիկնիզյանԲմբուլներդ քամուն կտամ, եթե հանկարծ մանկապարտեզներից խոսեք․ Մանուկյանը՝ ՔՊ-ականներինՄայր տաճարի վրա հարձակված ու քահանային կաթվածի հասցրած եղբորով հպարտացող դիրիժոր չէինք տեսելԿճոյանին զանգեք, «Բենթլիով» գա, իրա ժողովրդին հանգստացնի. Մեսրոպ ՄանուկյանՎրաստանի քաղաքներից մեկում տեղադրված գլխավոր եղևնին այրվել էՍարդերը տանը հայտնվում են կոնկրետ պատճառով. այն ձեզ կցնցիԳաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերըՇենքը ջրում եք, սնկի պես բո՞յ ա առնում, նախնական ուրիշ չափով հարկեր են նշվում, հետո աճում ենՉեխիայի նոր պաշտպանության նախարարը մերժել է Ուկրաինա այցելելու հրավերը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված