Ես ինձ համարում եմ հայկական արմատներով ռուս մարդ. Տիկնիզյան
ՍպորտՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ սերբական «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը պատմել է, թե իր երեք անձնագրերից որն է ավելի շահավետ։ Ռուսաստանի եւ Հայաստանի քաղաքացիությունից հետո նա այս տարի ստացել էր նաեւ Սերբիայի քաղաքացիություն։
«Հիմա ես ապրում եմ սերբական մշակույթում, բնակվում եմ սերբերի մեջ, բայց ես ինձ համարում եմ հայկական արմատներով ռուս մարդ։
Երեք անձնագրով շատ հարմար է։ Վաղը կարթնանամ, կվերցնեմ հայկական անձնագիրս եւ կմեկնեմ Երեւան, հաջորդ օրը սերբական անձնագրով 1,5 ժամում կհասնեմ Իտալիա, հետո կվերցնեմ ռուսական անձնագիրը եւ կմեկնեմ Մոսկվա։ Հավանաբար, ամենաշահավետը սերբական անձնագիրն է»,- ասել է Նաիր Տիկնիզյանը Nobel յութուբյան ալիքի եթերում։
Սերբիայի քաղաքացիություն ստանալու համար Նաիր Տիկնիզյանին պահանջվել էր 88 օր դիմելուց հետո։
