Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան Խոզ մի՛ եղիր․ ԶԱՐՄԱՆՔ И на старуху бывает проруха. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Աշտարակում սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազի ներկրման արժեքը կաճի Արագածոտնում տան գողին վնասազերծելիս տանտերը կրակnց է արձակել, գողը մաhացել է «Աստղիկ» ԲԿ-ում Ֆաշիզմի նոր դրսեւորումներ․ ի՞նչ է կատարվում Արեւմուտքում Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 20-ին Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Չեմպիոնների լիգա. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

«Փաստ». Կառավարությունը տարեվերջին անցել է ֆինանսական «տեռորի»

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախակի ենք տարբեր տնտեսվարողներից ստանում դժգոհություններ, որ կառավարությունը հատկապես տարեվերջին անցել է ֆինանսական «տեռորի»: Մեր զրուցակիցները նշում էին, որ այս կառավարությունն առանց այդ էլ ամեն ինչ անում է գործարարներին խանգարելու, «քամելու» համար, իսկ այս շրջանում, ինչպես նախորդ մի քանի տարիներին, դա անում է առավել մեծ ջանասիրությամբ, «ամբողջ հոգով ու սրտով»:

Ընդ որում, խոսքը միայն հարկերի մասին չէ. դա, իհարկե, առաջին տեղում է, այդ թվում՝ գերավճարների առումով: Խոսքը նաև պետական տուրքերի և տույժ-տուգանքների մասին է: Ի մասնավորի, մեզ հետ զրույցում մի քանի տնտեսվարողներ նշում էին, որ լիցենզավորված գործունեություն ծավալողները որոշ դեպքերում ստիպված են կրկնակի վճարում կատարել: «Այդպիսի բան միայն մեր երկրում ու այս իշխանությունների օրոք է երևի հնարավոր»,-ասում էին նրանք:
Մասնավորաբար, խոսքն այն մասին է, որ տնտեսվարողները, նոր կարգի համաձայն, լիցենզիայի թարմացման, նոր լիցենզիա ստանալու շեմին կատարել են առաջիկա տարվա պետտուրքի վճարումը՝ տուգանքներից խուսափելու համար, լիցենզավորման գործընթացը տևել է 2-3 ամիս (ասում են՝ նման բան նախկինում չի եղել), հետո, որպեսզի լիցենզիան տան, պահանջում են կատարել վճարումը, որովհետև նախկինը վերաբերում է... նախկին՝ փաստացի չգործող լիցենզիային ու «հաշիվ չէ»: Կրկնենք, որ վճարումը վերաբերել է առաջիկա մեկ տարվան, ուրեմն՝ դեռևս 8-9 ամիս կա:
 

Մի խոսքով, ինչպես երևում է, կառավարության գործերն այնքան վատ են, որ անցել են ինտենսիվ փող «քերելու» գործին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ