Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Հայկ Սարգսյանը նեղացա՞ծ է

Ներքաղաքական

«Իմ առաջարկած ամենախնդրհարույց օրենքի նախագծի պատճառով վարչության անդամները` մեկի գլխավորությամբ, որոշել են մերժել իմ առաջադրումը: «Ցավեցրել» եմ որոշ մարդկանց: Մարդիկ ինքնասպան են լինում. պետք է պետականացնել խաղատները», - այս մասին օրեր առաջ ասել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ:

Այն, որ ՔՊ-ն միաձայն որոշում է կայացրել մերժել Սարգսյան եղբայրներին, այլեւս հայտնի է, սակայն դրա հիմնական պատճառներից մեկը, պարզվում է, խաղամոլության դեմ Հայկ Սարգսյանի անհաշտ պայքարն է: «Իրավունք»-ը փորձեց հետաքրքրվել հենց Հայկ Սարգսյանից, սակայն նա չցանկացավ անդրադառնալ մանրամասներին:

Այդուհանդերձ, նկատենք, որ Հայկ Սարգսյանն իր սոցցանցային գրառումներում ամենեւին էլ չի թաքցնում վրդովմունքը եւ հիշեցնում, որ ինքն ու եղբայրը՝ Նաիրի Սարգսյանը հավատարիմ էին Նիկոլ Փաշինյանին դեռ 14 տարեկանից: Ավելին՝ Հայկ Սարգսյանի սոցէջում դեռեւս գլխավորում է Փաշինյանի նկարը՝ հեղափոխության օրերին:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ