Եվրամիությունը հանդես է եկել ընդդեմ Միացյալ Նահանգների
ՄիջազգայինՄենք շարունակում ենք համերաշխություն հայտնել Դանիային և Գրենլանդիային, սոցիալական ցանցերում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Կայա Կալասը։
Գրենլանդիան Դանիայի Թագավորության կազմում գտնվող ինքնավար տարածք է։ Այդ կարգավիճակի ցանկացած փոփոխություն ընդունվում է միայն գրենլանդացիների և դանիացիների կողմից։ Ակնկալում ենք, որ մեր բոլոր գործընկերները կհարգեն նրանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և կկատարեն իրենց միջազգային պարտավորությունները, որոնք ամրագրված են, մասնավորապես, ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հյուսիսատլանտյան պայմանագրով»,- նշել է նա։
Այսօր ավելի վաղ Գրենլանդիայում հատուկ բանագնաց նշանակված Ջեֆ Լենդրին հայտարարել է կղզին անեքսիայի ենթարկելու Վաշինգտոնի մտադրության մասին։