Ադրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ
Միջազգային«Մետաքսի ճանապարհի մշակութային և պատմական ուսումնասիրություններ» հասարակական միավորման նախագահ Աիդա Էյվազլի Գյոքթուրքը, Լիտվայի խորհրդարանում «Չերքեզների ցեղասպանությունը պատմության և ժամանակակից քաղաքականության համատեքստում» խորագրով համաժողովում, Ռուսաստանին մեղադրել է չերքեզներին և Կովկասի մյուս ժողովուրդներին հետապնդելու մեջ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նա նշել է, թե «Կովկասի ժողովուրդների ցեղասպանության և տեղահանության ողբերգություններն ընդհանուր բնույթ ունեն և ռուսական քաղաքականության արդյունք են»։
Ըստ նրա՝ Ռուսաստանը «շարունակում է ճնշում գործադրել չերքեզների և Կովկասի մյուս բնիկ ժողովուրդների վրա»։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝