Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիները
ՀասարակությունԱյն փաստը, որ Ռուսաստանից գնացքներն այժմ Ադրբեջանի միջով ուղևորվում են Հայաստան, իսկապես պատմական իրադարձություն է։ Դրա մասին դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր երկրում երկաթուղային որոշ այլ հատվածների վերականգնման օրակարգը ևս հասունացել է։ Նկատի ունեմ՝ մասնավորապես, Իջևանի, Երասխի և Ախուրիկի հատվածները։ Դրանք երկաթուղիներ են, որոնք Հայաստանը կապում են Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Բավականին ակտիվ քաղաքական գործընթացներ են ընթանում։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk