Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 22-ին Արման Ծառուկյանը Հայաստանում է Իսրայելը հաստատել է Արևմտյան ափին նոր հրեական բնակավայրեր կառուցելու ծրագիրը ԱՊՀ-ն այս 30 տարում հաստատվել է որպես տարածաշրջանային հեղինակավոր ինտեգրացիոն միավորում Քաղաքացին իրավունք ունի տրանսպորտի ուղեվարձը վճարել ինչպես ընթացքի մեջ, այնպես էլ երթուղին ավարտելիս. Իրավագետը հանրային տրանսպորտում տուգանելու մասին Ադրբեջանական պրեմիում բենզինը կվաճառվի 440 դրամով․ «Ազատություն» Փաշինյանը ջերմորեն ողջունեց Պուտինին, ԱՊՀ մյուս ղեկավարներին և մոտեցավ Էրմիտաժի տնօրեն Պիոտրովսկուն Չինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումը Արմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովին «Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցել

Ինչու YouTube-ը չի դրամայնացվում Հայաստանում․ Փաշինյանի ու ԲՏԱ նախարարի անկատար խոստումները. Հետք

Վերջին չորս տարիների ընթացքում YouTube-ը բովանդակություն ստեղծողներին և մեդիա ընկերություններին վճարել է ավելի քան 100 միլիարդ դոլար։ Հարթակի դրամայնացման հնարավորությունը միլիոնավոր մարդկանց հոբբին վերածել է մասնագիտության։ Այս մասին գրում է Հետքը:

Այս գլոբալ ֆինանսական հոսքից, սակայն, Հայաստանը փաստացի դուրս է մնում։ Չնայած մեր երկրում յութուբյան ալիքներն ավելանում են, իսկ Կառավարությունը խոստանում է լուծել YouTube-ի դրամայնացման ակտիվացման հարցը, հայաստանյան բովանդակություն ստեղծողները առայժմ չեն կարող պաշտոնապես գումար աշխատել հարթակից։ Հայաստանը աշխարհի այն երկրներից է, որտեղ այս ծառայությունը հասանելի չէ։

Դրամայնացումը կամ մոնետիզացիան հասանելի է YouTube-ի գործընկերների ծրագրում (YouTube Partner Program) ընդգրկված երկրներում։ Պարզ ասած՝ YouTube-ը վճարում է դիտումների դիմաց։ Սա դրամայնացման գլխավոր տեսակն է։ Հայաստանից դուրս այս հարթակից օգտվելիս տեսած կլինեք, որ տեսանյութերն ընդմիջվում են գովազդներով, ինչն էլ բովանդակություն ստեղծողներին հնարավորություն է տալիս գումար աշխատել։ Մեզ մոտ նման բան չկա, Հայաստանից դիտումներն էլ արժեք չունեն։

Մեր հարևան երկրներից քարտեզի վրա մեզնից բացի մոխրագույնով է նշվում միայն Իրանը․ պատճառը Իրանի կառավարության կողմից հարթակի արգելափակումն ու ամերիկյան պատժամիջոցներն են։

YouTube պրոդյուսեր Տիգրան Ջորգնցյանը նշում է՝ մինչև 2018 թվականը Հայաստանում հնարավոր էր տեղի դիտումներով գումար աշխատել, հետո ընկերությունը այս հնարավորությունը սահմանափակեց այն երկրներում, որտեղ Google-ը ներկայացուցչություն չունի։

«Սա չի նշանակում, որ Հայաստանից գումար աշխատել YouTube-ով ընդհանրապես հնարավոր չէ։ Ես կարող եմ ալիքը գրանցել այլ երկրում, բայց Հայաստանից դիտումների համար գումար չեմ ստանա»,- բացատրում է Տիգրանը։

Նրա խոսքով՝ 2018-ին հայկական շուկան YouTube-ի համար փոքր էր, հիմնականում երաժշտական ու լրատվական ալիքներ էին, բովանդակություն ստեղծողների թիվը փոքր էր։

«2020-ին՝ COVID-19 համավարակի ժամանակ, մարդիկ տանը ուզած-չուզած վիդեո բովանդակություն էին սպառում, ու էդ ժամանակ հայկական YouTube-ը բազմաբովանդակ դարձավ։ Ինչ-որ պահից Google-ը պիտի գա Հայաստան իր բոլոր ծառայություններով, բայց մենք ոչ մի քայլ չենք ձեռնարկում, մենակ խոսում ենք դրա մասին»,- ասում է YouTube պրոդյուսերը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Գործող իշխանության գրոհը եկեղեցու դեմ՝ որպես համակարգված ծրագրի մասՏարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 22-ինԱմենաչսիրված երկրների ցանկում են նաև մեր հարևաններ Իրանը և Թուրքիան, առաջին տեղում Չինաստանն էԱրման Ծառուկյանը Հայաստանում էԻսրայելը հաստատել է Արևմտյան ափին նոր հրեական բնակավայրեր կառուցելու ծրագիրըԱՊՀ-ն այս 30 տարում հաստատվել է որպես տարածաշրջանային հեղինակավոր ինտեգրացիոն միավորումԻնչու YouTube-ը չի դրամայնացվում Հայաստանում․ Փաշինյանի ու ԲՏԱ նախարարի անկատար խոստումները. ՀետքՔաղաքացին իրավունք ունի տրանսպորտի ուղեվարձը վճարել ինչպես ընթացքի մեջ, այնպես էլ երթուղին ավարտելիս. Իրավագետը հանրային տրանսպորտում տուգանելու մասին Ադրբեջանական պրեմիում բենզինը կվաճառվի 440 դրամով․ «Ազատություն»Փաշինյանը ջերմորեն ողջունեց Պուտինին, ԱՊՀ մյուս ղեկավարներին և մոտեցավ Էրմիտաժի տնօրեն ՊիոտրովսկունՎլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում կանցկացնի Նիկոլ Փաշինյանի հետՉինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումըԱրմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովինԴեկտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանն անձամբ կգրոհի Մայր ԱթոռըԹուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցելՄոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ռուս գեներալ է զոհվել«Վեոլիա Ջուրը» սիրում է «անակնկալներ» մատուցելՕրվա աստղագուշակԱլիևի կողմից Ադրբեջանում սկսվել է նախաձեռնված համաներման գործընթացըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված