Մոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ռուս գեներալ է զոհվել
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ պատրաստության վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ֆանիլ Սարվարովը զոհվել է Մոսկվայի հարավում տեղի ունեցած մեքենայի պայթյունի հետևանքով, հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սվետլանա Պետրենկոն։
Քրեական գործը քննվում է ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետով, ՌԴ Քրեական օրենսգրքի 222.1 հոդվածով՝ ընդհանուր առմամբ վտանգավոր եղանակով կատարված սպանություն և պայթուցիկ նյութերի անօրինական շրջանառություն։
Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ ժամը 7:00-ի սահմաններում, Յասենևայա փողոցում։
Հաղորդվել է, որ մեքենայի վարորդը հասցրել է մի քանի մետր անցնել պայթյունից առաջ։ Տղամարդը մնացել է ներսում, սակայն դեպքի վայր ժամանած փրկարարները կարողացել են նրան դուրս բերել։
Վարորդի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։
2024 թվականի մայիսի դրությամբ Սարվարովը ՌԴ Զինված ուժերի օպերատիվ պատրաստության վարչության պետն էր։ Այդ ժամանակ նախագահի հրամանագրով նրան շնորհվել էր գեներալ-լեյտենանտի կոչում։