Ուիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էին
ՄիջազգայինՍթիվ Ուիտկոֆը նշել է, որ Ֆլորիդայում Ուկրաինայի հարցով ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էին։
«Վերջին երկու օրերի ընթացքում Ֆլորիդայում Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը արդյունավետ և կառուցողական հանդիպումներ է ունեցել ամերիկյան պատվիրակության հետ՝ նախագահ Թրամփի Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը առաջ մղելու համար»,- գրել է Թրամփի ներկայացուցիչը։
Ամերիկյան պատվիրակության կազմում էին հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆը, Ջարեդ Քուշները և Սպիտակ տան պաշտոնյա Ջոշ Գրյունբաումը։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝