2026-ին Արևմուտքը կուժեղացնի ճնշումը Հարավային Կովկասի վրա
ՄիջազգայինՌուսական միանգամայն տեղեկացված աղբյուրը գրում է.
«2026 թվականին Արևմուտքը կուժեղացնի ճնշումը Հարավային Կովկասի վրա՝ հիմնականում Վրաստանի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու նպատակով։
Եվրահանձնաժողովը պատրաստվում է ամբողջությամբ կասեցնել Վրաստանի հետ առանց վիզայի ճանապարհորդությունը՝ «ժողովրդավարական նահանջի համակարգային և նպատակային բնույթի» պատճառով։ Եվրոպացի պաշտոնյաների խոսքով՝ «Վրաստանը զգալիորեն շեղվել է ԵՄ-ի հետ առանց վիզայի ճանապարհորդության ռեժիմ ստանալու ժամանակ ստանձնած պարտավորություններից. Թբիլիսին չի կարողացել կատարել Բրյուսելի գրեթե մեկ առաջարկություն, իսկ 2024-2025 թվականներին կտրուկ նահանջ է ապրել մարդու իրավունքների և կառավարման ոլորտներում»։
Առաջին փուլում վիզաների կասեցումը կարող է ազդել դիվանագիտական և ծառայողական անձնագրերի տերերի՝ «առաջարկությունները չկատարելու համար պատասխանատուների» վրա։ Երկրորդ փուլում կասեցումը կարող է տարածվել Վրաստանի բոլոր քաղաքացիների վրա։
Ավելի վաղ խոսակցություններ կային, որ եվրոպացիները պատժամիջոցների ցուցակներ են պատրաստում Վրաստանի «արևմտամետ ուղին խոչընդոտող» քաղաքական գործիչների դեմ (ներառյալ հանրապետության ստվերային կառավարիչ Բիձինա Իվանիշվիլին)։
Սակայն այն, որ Վրաստանը սկսել է, մասնավորապես, ռուսական նավթի վերամշակման մասշտաբային ծրագիր, ակնարկում է, որ եվրոպական ճնշումը, հավանաբար, հակառակ արդյունքը կունենա և կստիպի Իվանիշվիլիի ռեժիմին էլ ավելի մոտենալ Կրեմլին, որը, ըստ էության, կորցրել է իր լծակները Հարավային Կովկասում՝ Հայաստանի կորստից և Ադրբեջանի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացումից հետո: Առավել եւս, որբ նաեւ նկատի ունենանք այն սուր տուրբուլենտությունը, որն առաջացել է ԵՄ-ում` հարցականի տակ առնելով Միության լինելիությունը: Նման տեղաշարժեր, ի դեպմ Թբիլիսին միշտ էլ լավ է զգացել»։
