Բրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ
Դեկտեմբերի 2-14-ը Դուբայում կայացավ Բռնցքամարտի IBA -ի Աշխարհի առաջնությունը։Մեր երկրի հավաքականը մեծ կազմով էր մասնակցում. մեր 13 կաշվե ձեռնոցի մարտիկներից 5-ին հաջողվեց բրոնզե մեդալ նվաճել, ինչը պատմական արդյունք է մեր երկրի համար, քանի որ Բռնցքամարտի մեծահասակների Հայաստանի հավաքականը երբևէ Աշխարհի առաջնություններից այսքան մեդալ չէր նվաճել։ Ցավոք, արծաթե և ոսկե մեդալներ չունեցանք։ Բրոնզե մեդալներ նվաճեցին ՌՈՒԴՈԼՖ ԳԱՐԲՈՅԱՆԸ 51 կգ, ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆԸ 60 կգ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՉԿՈՎԸ 67 կգ, ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ 86 կգ և ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆԸ +92 գերծանր քաշային /։ Տարվա կարևորագույն ստուգատեսին մասնակցում էին 108 երկրի 428 ուժեղագույն բռնցքամարտիկներ։ Մեր հավաքականը թիմային պայքարում գրավել է 8-րդ տեղը, իսկ ՌԴ - ն պատմական ռեկորդ սահմանեց նվաճելով 7 ոսկե մեդալ։ Iravunk. com -ի մարզական լրագրողը կապ է հաստատել ու զրուցել բրոնզե մեդալակիր, Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն, մեծահասակների Եվրոպայի փոխչեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆԻ հետ։ - Ողջույն, Արթուր։ Շնորհավորում ենք Աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալի արժանանալու առթիվ։ - Շատ շնորհակալ եմ։ - Հանդես եկա 60 կգ քաշային կարգում։ Անցկացրել եմ 4 մենամարտ։ Մեկնարկում 5։0 հաշվով հաղթեցի Մալիի ներկայացուցչին, ապա կրկին 5։0 հաշվով Գանայի ներկայացուցչին, հետո կրկին 5։0 հաշվով պարտության մատնեցի Լատվիացի մրցակցիս։ Չորրորդ մենամարտում պայքարում էի Ուզբեկստանի ներկայացուցչի դեմ, ցավոք մրցավարները ինձ միավորներ չէին տալիս, թեև կար անհրաժեշտություն։ Փոխարենը մրցակցիս էին անտեղի տալիս միավորներ, ու այդպես բացահայտ անարդար հաղթանակը շնորհեցին մրցակցիս։ Ճիշտ է, ոսկե մեդալ չհաջողվեց նվաճել, բայց չպիտի հուսահատվեմ, մյուսին ոսկին էլ կլինի։ Բրոնզն էլ է մեդալ, այն էլ Աշխարհի առաջնության բրոնզը, հետագայում այս մեդալը ինձ ավելի մեծ քայլերով առաջ կտանի։ Սրանով ես, բնական է, չեմ սահմանափակվելու։ Բրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին։ Ես մարզական կարիերայիս ընթացքում առաջին անգամ էի Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ
