Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Պարույր Հայրիկյան, դու անպարտ ես. Աղմկահարույց գործերով հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկել

Իրավական

Լսեցի Պարույր Հայրիկյան-ի էմոցիոնալ ելույթը, որը պայմանավորված էր այն հանգամանքով, որ որոշ անձինք՝ նրա քաղաքական գնահատականների հետ անհամաձայնությունից ելնելով, նրան անվանել են ԿԳԲ-ի գործակալ։

Քաղաքական և քրեական աշխարհում ընդունված է պարզ ու չգրված սկզբունք․ այն անձը, ով դատարանի կողմից սահմանված պատիժը կրում է ամբողջությամբ՝ առանց օգտվելու պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքից, չի կարող դիտարկվել որպես պետական այս կամ այն մարմնի գործակալ։

Պարույր Հայրիկյանը իր գաղափարական պայքարի համար երեք անգամ ազատազրկվել է՝ ընդհանուր առմամբ կրելով տասնութ տարվա ազատազրկում։ Այդ տասնութ տարին նա կրել է ամբողջությամբ՝ գուլագներում, ընդ որում՝ շուրջ հինգ տարի՝所谓 «բուռ» կոչվող մահվան խցերում։

Հայտնի է, որ Հայրիկյանը երբեք չի դատապարտվել առերևույթ ընդհանուր հանցագործությունների համար՝ սպանություն, բռնաբարություն և այլն։ Նրա ազատազրկումը բացառապես պայմանավորված է եղել գաղափարական պայքարով։ Այդ նույն գաղափարներն էին, որոնք 1990-ականներին դարձան նորանկախ Հայաստանի պետականության հիմնասյուներից։

Արդարացվելուց հետո, երբ պետությունը նրան առաջարկեց փոխհատուցում, Պարույր Հայրիկյանը հրաժարվեց՝ ասելով․ «Հայրենիքից չեն նեղանում»։ Նա պայքարել է ռեժիմի դեմ և, իրավամբ, հաղթել է այդ ռեժիմին։

Պարույր Հայրիկյան, դու անպարտ ես։ Դու գեներալի սիմուս ես

Դու հաղթել ես մի ռեժիմի, որին ամբողջ աշխարհը չկարողացավ հաղթել։
Հայրիկյանի նման հզոր ու անպարտ տեսակը պատիվ կբերի աշխարհի ցանկացած պետության։

Հիշեք․ բնության մեջ ամեն կենդանի իր դերն ու նշանակությունն ունի։

Ցավոք, եթե պետական լիազոր մարմիններն իրենց տեղում ու դերում լինեին, Հայրիկյանին «ագենտ» անվանարկած սուկաները նույնպես իրենց տեղում ու դերում կլինեին, իսկ Պարույր Հայրիկյանը վաղուց կլիներ Հայաստանի Ազգային  Հերոս

Փաստաբան՝ Լևոն Բաղդասարյան

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ