Հերթական ռեկորդը. Իլոն Մասկի կարողությունը հասավ 749 միլիարդ դոլարի
ՄիջազգայինԻլոն Մասկը մարդկության պատմության մեջ բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել։
Եվ նրա նախորդ ռեկորդից անցել է մեկ շաբաթից էլ պակաս։
Նա դարձավ առաջին մարդը, որի զուտ կարողությունը գերազանցել է 700 միլիարդ դոլարը։
Այս նոր ռեկորդը պայմանավորված է Դելավերի դատարանի որոշմամբ, որը չեղյալ հայտարարեց ստորին դատարանի որոշումը` Մասկի կողմից 139 միլիարդ դոլար արժողությամբ Tesla-ի բաժնետոմսերի օպցիոններին շնորհումը։ Այս բողոքարկման շնորհիվ նրա կարողությունն այժմ կազմում է 749 միլիարդ դոլար։
Ընդամենը դեկտեմբերի 15-ին էր նա դարձել մոլորակի պատմության մեջ առաջին մարդը, որի կարողությունը գերազանցեց 600 միլիարդ դոլարը։
Հիմա գլխավորը մարդկանց Մարս ուղարկելու խոստումը հիշելն է։
Տես նաեւ https://t.me/iravunk/62347