Սանկտ Պետերբուրգում կկայանա ԵԱՏՄ եւ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթաժողովները
ՄիջազգայինՍանկտ Պետերբուրգում այսօր կկայանա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը:
«Կքննարկվեն ԵԱՏՄ գործունեությանը վերաբերող արդիական հարցեր, ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացման և Միության միասնական շուկայի զարգացման ուղենիշները, ինչպես նաև կհաստատվեն մի շարք նշանակալի փաստաթղթեր և որոշումներ: Մասնավորապես, սպասվում է Եվրասիական տնտեսական միության և Ինդոնեզիայի Հանրապետության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրում»:
Դեկտեմբերի 22-ին կկայանա Անկախ պետությունների համագործակցության մասնակից երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը։
Ակնկալվում է, որ քննարկումների ընթացքում կողմերը կանդրադառնան մաեւ մեր տարածաշրջանի հարցերին, ինչպես նաև ԱՊՀ շրջանակում համագործակցության ընթացիկ և հեռանկարային ուղղություններին։