Առաջիկայում նախատեսում ենք քննարկումներ և կլոր սեղաններ՝ օդի աղտոտվածության խնդրի վերաբերյալ. Դանիելյան
Ներքաղաքական«Օդի աղտոտվածության հարցը բարձրաձայնելու համար մենք պայքարում ենք վաղուց։ ՀՀԿ-ն տարիներ շարունակ խոսել է այս խնդրի մասին։ Ցավոք, օդի աղտոտվածության մակարդակը, ինչպես եղել է անցյալ տարի, նույն վիճակում է նաև այսօր։ Սակայն, ի տարբերություն անցյալ տարվա, այս տարի մեր միասնական և հետևողական պայքարի արդյունքում հարցը դարձել է հանրային քննարկման առաջնային թեմա և բարձրաձայնվում է արդեն տարբեր շրջանակների կողմից։
Շուտով նախատեսում ենք կազմակերպել քննարկումներ և կլոր սեղաններ՝ օդի աղտոտվածության խնդրի վերաբերյալ։ Ավելի մանրամասն այս գործընթացի մասին կտեղեկացնեմ առաջիկայում», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

