Համբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքը մակագրվել է դատավորների, որոնց մասին չկա ինֆորմացիա Անխափան աշխատանք եւ անձնական երջանկություն հարգելի գործընկեր Ռուսական ուժերը նոր ճակա՞տ են բացում Վրաստանն ու Ադրբեջանը քննարկել է նոր անցակետի կառուցման հարցը Ուկրաինան կրիտիկական կախվածություն ունի ԱՄՆ-ից.Կիրիլ Բուդանով Կիրկորովը արձագանքել է Պուգաչովայի խոսքերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարևոր ազդանշան է հղել Արևմուտքին Թրամփը կհանդիպի՞ Պուտինի հատուկ ներկայացուցչի հետ Հիասթափություն կա. Մխիթարյան Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

Ռուսական ուժերը նոր ճակա՞տ են բացում

Միջազգային

Հետաքրքիր լուրեր այսօր սկսեցին գալ ուկրաինական Սումիից, որտեղ բավականին ժամանակ ակտիվ ռազմական գործողություններ չկան:

Այսպես, ռուսական աղբյուրները նախ հայտնեցին մարզկենտրոն Սուիից հարավ-արեւելքում գտնվող Վիսոկոե սահմանային բնակավայրի` ռուսական ուժերի կողմից գրավելու մասին: Սկզբնական տպավորությամբ ռուսների նպատակն այդ բնակավայրի կարեւոր դիրքն էր: Այն մարզի ամենաբարձի կետն է, որը հնարավոր է օգտագործել տարբեր խնդիրների համար:

Սակայն քիր անց հայտնի դարձավ, որ ռուսական ուժերը շարունակում են հարձակումը եւ գրավել են նաեւ Վիսոկոեից հարավ գտնվող Ստարապոլե եւ Գրաբովսկոե բնակավայրերը` ստեղծելով մոտ 5 կիլոմետրանոց լայնքով եւ 2 կիլոմետրից ավել խորությամբ ճեղքման գոտի:

Դատելով այդ հատվածում առաջխաղացման արագությունից, ենթադրելի է, որ այստեղ ուկրաինական պաշտպանությունը, մեղմ ասած, թույլ է: Այդ դեպքում արդեն ռուսների համար հնարավորություն է բացվում հարվածը շարունակել տվյալ շրջանային կենտրոնի` Կրասնոպոլեի ուղղությամբ (Քարտեզ 2): Եթե հաջողվի, դա ուկրաինական կողմի համար կդառնա չափազանց վտանգավոր ճեղքում. ռուսական ուժերը Սումի մարզկենտրոնի հարավային մատույցներ դուրս գալու ռեալ սպառնալիք կստեղծեն (Քարտեզ 3): Կամ, առնվազն, ուկրաինական կողմին կստիպեն արագորեն ամրացնել այդ ուղղությունը, որի համար ստիպված են լինելու ուժեր վերցնել ճակատային այլ հատվածներից: Ընդ որում, գործնականում բոլոր ուղղություններում ուկրաինական կողմն առանց այդ էլ ռեզերվների լրջագույն խնդիր ունի:

Այսպիսով, ռուսները նոր ճակա՞տ են բացում. դա պարզ կդառնա առաջիկա մեկ-երկու օրերին, բայց տեսանելի նախադրյալներ այս պահին էլ կան կան:

Տես նաեւ https://t.me/iravunk/62329 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Գյումրու Սուրբ Յոթ Վերք Եկեղեցում պատարագ մատուցվեց, աղոթք բարձրացվեցՀամբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքը մակագրվել է դատավորների, որոնց մասին չկա ինֆորմացիաՔՊ֊ն հարգող, կարգալույծ եղած սարկավագը նիկոլականներին քլնգող գրառում է կատարելԱնխափան աշխատանք եւ անձնական երջանկություն հարգելի գործընկերՌուսական ուժերը նոր ճակա՞տ են բացումՈւկրաինան 90 միլիարդ եվրոն կվերադարձնի ԵՄ-ին միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը վճարի փոխհատուցումՖրանսիան հրաժարվել է հյուրընկալել «Մանկական Եվրատեսիլ»-ը՝ ֆինանսական պատճառներովՎրաստանն ու Ադրբեջանը քննարկել է նոր անցակետի կառուցման հարցըԱրագածոտնի թեմի եկեղեցիներում կիրակնօրյա պատարագներ կմատուցվեն․ ժամանակացույցՈւկրաինան կրիտիկական կախվածություն ունի ԱՄՆ-ից.Կիրիլ ԲուդանովԿիրկորովը արձագանքել է Պուգաչովայի խոսքերինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարևոր ազդանշան է հղել ԱրևմուտքինԻնչպես է կեղծվել Եզրաս Սրբազանի մասին КГБ-ի տեղեկանքը. Գեղամ Մանուկյան Եգիպտոսի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել ուկրաինական ճգնաժամի լուծման ջանքերին ՆԱՏՕ-ում հույս ունեն հաջորդ տարի համաձայնեցնել ՀՀ-ի հետ նոր գործընկերության շրջանակային փաստաթուղթը Թրամփը կհանդիպի՞ Պուտինի հատուկ ներկայացուցչի հետՄահացել է ՌԴ ժողովրդական արտիստ Անատոլի Լոբոցկին ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազությունՀիասթափություն կա. Մխիթարյան Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված