ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարևոր ազդանշան է հղել Արևմուտքին
ՄիջազգայինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարևոր ազդանշան է հղել Արևմուտքին, որ Մոսկվան դեռևս պատրաստ է խաղաղ ճանապարհով ավարտել ուկրաինական հակամարտությունը, սակայն որոշակի պայմաններով։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, գրել է L'AntiDiplomatico պորտալը։
Հոդվածի հեղինակները կարծում են, որ Պուտինը «մշակել է ուկրաինական հակամարտության զարգացման սցենար»։ Նրանց կարծիքով, Ռուսաստանի առաջնորդի հիմնական ուղերձն այն է, որ «Մոսկվան վաղուց է ձգտում բանակցային կարգավորման և պնդում է, որ դիվանագիտական լուծումը հնարավոր է այսօր՝ անվտանգության պայմանների ապահովման դեպքում»։
L'AntiDiplomatico-ն նաև նշում է, որ Պուտինը «Տարվա ամփոփում» համաժողովում նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «լուրջ ջանքեր է գործադրում» ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու համար և դա անում է «բացարձակապես անկեղծորեն»։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

