ՆԱՏՕ-ում հույս ունեն հաջորդ տարի համաձայնեցնել ՀՀ-ի հետ նոր գործընկերության շրջանակային փաստաթուղթը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանի հետ համագործակցությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Շեկերինսկան գրել է, որ հաճելի էր քննարկել Հայաստանի պաշտպանության ոլորտի բարեփոխումները ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ՝ բարձր գնահատելով Հայաստանի շարունակական ներդրումը ՆԱՏՕ-ի Կոսովոյի ուժերում։
«Մենք պատրաստ ենք աջակցել բարեփոխումներին և հույս ունենք հաջորդ տարի համաձայնեցնել մեր գործընկերության նոր շրջանակային փաստաթուղթը»,- գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

