Իտալական երեք թոփ ակումբ հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով
Սպորտ
Գործակալ Պաուլո Բարբոսան տեղեկություններ է հայտնել այն մասին, թե իտալական մի քանի առաջատար թիմեր ուշադիր հետևում են հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։ Բարբոսան նշել է, որ հետաքրքրությունը կոնկրետ է և գալիս է Սերիա Ա-ի առաջատար ակումբներից։
«Շատ առաջատար ակումբներ են հետևում նրան՝ «Յուվենտուսը», «Ինտերը», «Նապոլին»։ Նա պայծառ ապագա ունի, քանի որ մի քանի մրցաշրջան անընդմեջ ցուցադրում է իր որակները», — Բարբոսայի խոսքերն է փոխանցում Odds.ru-ն։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝