Շատ քչերը գիտեն այս մասին․ ինչու տեւական ժամանակ լռեց երգիչ Մրեն Հարգելի՛ ուսուցիչ, քո արժանապատվությունը մի՛ փոխանակիր ոչ մի ծաղկի, ոչ մի նվերի և ոչ մի հազար դրամի հետ Ֆրանսիան այրվnւմ է. փակե՛ք սահմանները և վերահսկողության տակ առե՛ք իրավիճակը, քանի դեռ ուշ չէ․ Թրամփ Հավատալ նշանակում է վախի մեջ չմոռանալ Աստծուն, ցավի մեջ չկորցնել հույսը. Տեր Հեթում Ուրիշի համար փոս փորեցին, սեփական ճգնաժամի առաջ կանգնեցին․ Հենրիխ Դանիելյան Հայտնի հումորիստի ընկերությունը հարկադիր լուծարում են Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է ԱՄՆ խոշոր քաղաքներում Թրամփի դեմ մասշտաբային ցույցեր են Էդուարդ Շարմազանովի քավորությամբ տեղի է ունեցել Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքը Գևորգ Սուջյանի աղմկահարույց բացահայտումը․ ով է նրա ձերբակալությունից հետո կնոջից գումար պահանջել

ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն

Իրավական

Հայաստանի գլխավոր դատախազությունը քրեական հետապնդման ենթարկելու նպատակով նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին դեկտեմբերի 17-ին միջնորդություն է ուղարկել Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազություն: Այս մասին հայտնել են ՀՀ Դատախազությունից:

 

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոյեմբերի 18-ին Ազգային ժողովում լսումների ժամանակ հայտարարել էր, որ Դատախազությունը դիմելու է Ռուսաստան՝ Կոստանյանի և «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի հանձնման միջնորդությամբ:

 

«Չունենք ռուսական կողմից համաձայնություն՝ նրանց արտահանձնելու համար, թեև Դատախազությունը կրկին հանձնման միջնորդություն է ուղարկելու Ռուսաստանի Դաշնություն՝ խնդրելով նորից դիտարկել նախկինում մերժված հանձնումը», - նշել էր Վարդապետյանը:

 

Նույն օրը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ասել էր, որ Կոստանյանն ու Հարությունյանը դեռ գտնվում են հետախուզման մեջ:

 

Ըստ Նահապետյանի՝ Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ այն բանի համար, որ որպես քննչական խմբի ղեկավար կազմակերպել է քննիչների և ոստիկանության ծառայողների կողմից դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված և փորձագետներին ներկայացված տարբեր տրամաչափի պարկուճները փոխելու գործընթացը: Ինչպես նաև, ըստ մեղադրանքի, Վահագն Հարությունյանը խեղաթյուրել է Զինված ուժերի մասնակցությունը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին՝ այդ կերպ օժանդակելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի կողմից առանձնապես ծանր հանցագործությունը թաքցնելուն և պաշտոնեական կեղծիքներ կատարելուն:

 

«Հետք»-ի վկայությամբ՝ իրավապահների կողմից դեռևս 2019-ից հետախուզվող Կոստանյանը Ռուսաստանի քաղաքացի է դարձել և 2022-ի հունվարից հաշվառված է Մոսկվայում:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ