Դուք զբաղված եք մարդկանց մոլորեցնելով, ոչ թե մտահոգ եք երկրի հզորացմամբ և խաղաղության հաստատմամբ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը անդրադարձել է Ադրբեջանով ՀՀ վառելիք ներկրելու քննարկումներին.
Սառը գլխով, տաք սրտով.
Այսօր, տարբեր կայքերում, ընդդիմադիր որոշ գործիչներ աղմուկ են բարձրացրել՝ թե բա Ադրբեջանից վառելիք են ներկրել Հայաստան և այս փաստով մեղադրում են ՀՀ իշխանություններին, որ վառելիքի դիմաց վճարված գումարը կարող է օգտագործվել Ադրբեջանի բանակի զինման համար։
Նույն տրամաբանությամբ կարելի է պնդել, որ Ադրբեջանը վառելիք է մատակարարում հայկական բանակին։
Բայց թողնենք այս աբսուրդը և անդրադառնանք գլխավոր հարցին.
Երբ ընդդիմությանը հարցնում ենք՝ Ադրբեջանի հետ խաղաղությանը կողմ ե՞ք, պատասխանում են, որ խաղաղությանը հենց իրենք են կողմ։ Հիմա հարցս ընդդիմադիրներին.
Հնարավոր է՞ խաղաղություն առանց դիվանագիտական, տնտեսական, մարզական, մշակութային հարաբերությունների.
Իմ կարծիքով հնարավոր չէ։
Եվ երկրորդը՝ այս պահին մեր տնտեսվարողները վառելիք ներկրում են մեկ երկրից, որը ռիսկային է բիզնես տրամաբանությամբ։ Վատ է՞, որ վառելիք ներկրվի մի քանի երկրներից, որի արդյունքում կունենանք ավելի որակյալ և էժան վառելիք։
Հետևաբար դուք զբաղված եք մարդկանց մոլորեցնելով, ոչ թե մտահոգ եք երկրի հզորացմամբ և խաղաղության հաստատմամբ։
Կամ աշխարհաքաղաքական ձեր շահերը վեր եք դասում մեր պետական շահից.
Այսքանը…
