Ադրբեջանի նախկին արտգործնախարար.Մեղրիով անցնող երկաթուղին Ադրբեջանի սեփականությունն է
ՄիջազգայինՄեղրիով անցնող երկաթուղին Ադրբեջանի սեփականությունն է, ըստ «Хроника Кавказа» կայքի՝ հայտարարել է Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը։
«Պաշտոնական Մոսկվան հանկարծ հիշել է, որ Հայաստանի Մեղրիի շրջանով անցնող երկաթուղին, իբր, պատկանում է «Ռուսական երկաթուղիներին»,- տեղական լրատվամիջոցներին տված մեկնաբանության մեջ նշել է Զուլֆուգարովը։
Նա մեկնաբանել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինի վերջերս արած հայտարարությունները, որ Ռուսաստանի Հարավկովկասյան երկաթուղին ունի հայկական երկաթուղային ցանցի կառավարման կոնցեսիա, և որ «Թրամփի երթուղին» ևս կներառվի այդ կոնցեսիայի մեջ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
