Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան Խոզ մի՛ եղիր․ ԶԱՐՄԱՆՔ И на старуху бывает проруха. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Աշտարակում սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազի ներկրման արժեքը կաճի Արագածոտնում տան գողին վնասազերծելիս տանտերը կրակnց է արձակել, գողը մաhացել է «Աստղիկ» ԲԿ-ում Ֆաշիզմի նոր դրսեւորումներ․ ի՞նչ է կատարվում Արեւմուտքում Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 20-ին Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Չեմպիոնների լիգա. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանին հրավիրել են հարցաքննության. «Ժողովուրդ»

Հասարակություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԱԾ Քննչական դեպարտամենտի ղեկավար Միքայել Համբարձումյանին հրավիրել են հարցաքննության՝ Նորքի զինված խմբին առնչվող քրեական գործով. ընդ որում՝ առերես հարցաքննության:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ըստ նախաքննական մարմնի՝ դեռեւս 2015-2016 թվականներին Նորքի զինված խմբի առանձին անդամների նկատմամբ ԱԱԾ-ում ճնշում է գործադրվել, որի արդյունքում էլ տրվել են խմբին մերկացնող ցուցմունքներ: Ու քանի որ այդ ժամանակ Միքայել Համբարձումյանը ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավարն էր, նրան են հրավիրել հարցաքննության:

«Ժողովուրդը» այս առիթով հարց ուղղեց նաեւ Միքայել Համբարձումյանին՝ խնդրելով մեկնաբանել մեր տեղեկությունները, սակայն վերջինս ընդամենը փաստեց, որ ուրախ է, որ դեռեւս կան ազնիվ մարդիկ, ովքեր անձնական կամ այլ շահերով պայմանավորված չեն գնում զրպարտության, ստի:
Այս պատասխանից կարող ենք հանգել այն հետեւությանը, որ այնուամենայնիվ մեր տեղեկությունները ճիշտ են, եւ կատարվել է առերես հարցաքննություն, որի ընթացքում տրվել են Միքայել Համբարձումյանի վերաբերյալ մեղքը ժխտող ցուցմունքներ, ինչով էլ պայմանավորված՝ նա փաստում է այդ անձանց ազնվության մասին…

Սա պատվե՞ր է Միքայել Համբարձումյանի նկատմամբ՝ ինչ-որ շրջանակներից ուղղորդվող, թե՞ պարզապես ստուգման օբյեկտիվ գործընթաց. այս պահին դժվար է հետեւություն անել: Թերեւս պետք է սպասել հետագա զարգացումներին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ