Հոկտեմբերյան «ասուպային անձրևը» գագաթնակետին կհասնի այս գիշեր Հոկտեմբերի 19-25 շաբաթվա ֆինանսական հորոսկոպ. որ նշանները կշահեն Միլանը որոշեց հետ չմնալ Փարիզից (Տեսանյութ) Ֆրանսիայում բողոքի ցույցերը չափազանց վատ նշան են Ուկրաինայի համար Լեգենդն ասում է, որ սա վատ նախանշան է Կատաստրոֆան մոտ է. Զելենսկու խորհրդական Թրամփը խոստացել է հակառուսական պատժամիջոցների «շատ լավ» լուծում «Փոքրիկ անշնորհակալ կեղտի կտոր». Թրամփի նախկին խորհրդականը Զելենսկու մասին Վաշինգտոնը ոչ պաշտոնական ուղիներով Թեհրանից թույլտվություն է խնդրել հարվածել Փիքաքս լեռանը Ֆրանսիայում ցուցարարներն այս գիշեր հրկիզել են նաեւ Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը. այն ամբողջությամբ ավերվել է

Ծայրապետության մոտալուտ վախճանը. Լեւոն Ջավախյան

Մշակութային
«Նայելով Էջմիածնում կուտակված ոստիկանության ամեհի զանգվածին` հասկացա, որ սա մի պետություն է, որ գտնվում է ոստիկանների սվինների ծայրին։ Իրական ծայրապետություն։ Սակայն այստեղ ինչն է զարմանալի։ Ամեն ինչ չէ, որ ծայրին է։
 
Բարեկամուհիս, ով Աստծո նվիրյալ է և Հայ Առաքելական եկեղեցու անդավաճան հետևորդ, մի դեպք պատմեց, որ հավատով համակեց հուսալքվող սիրտս։ Նա մի ամբողջ տոպրակ տաս դրամանոց էր հետը տարել, որ շպրտի տիրադավ եպիսկոպոսների անպատկառ երեսին, իբրև հուդայակերպ վարքին ի տուրք` 30 արծաթի վարձ։ Դեմը պատնեշած երիտասարդ ոստիկանը թախանձագին խնդրել էր, որ այդ քայլին չդիմի, բայց երբ տիրադավների համակիր խառնամբոխի ցաքուցրիվ մղկտոցներին հակառակ հնչել է Հայրապետի պաշտպան բանակի հուժկու վանկարկումը.
 
֊Վե' հա' փա'ռ... Վե' հա' փա'ռ...
 
Բարեկամուհիս զարմանքից քար է կտրել։ Նույն ջահել ոստիկանը, հենց նույնը, որ իրեն աղերսում էր չդիմել իրավիճակը սրող քայլի, հիմա իր թիկունքում կռացած ու թևատակին պաղկված, մինչև ականջները կարմրատակած վանկարկում էր.
 
֊Վե' հա' փա'ռ... Վե' հա' փա'ռ...
 
Ամեն ինչ չէ, որ կորած է։ Մոտենում է ճիշտ այն պահը, երբ ծայրապետության սուր շեղբը կուղղվի հակառակ ուղղությամբ։ Ուրիշի համար սեպ սրողն` ինքն է վրան նստելու», - գրել է գրող, հրապարակախոս ԼԵՎՈՆ ՋԱՎԱԽՅԱՆԸ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ