Էջմիածնում լրագրող է ուշագնաց եղել (տեսանյութ)
ՀասարակությունՄայր տաճարի տարածքում վատացել է լրագրող Անի Ներկարարյանի ինքնազգացողությունը։
Նա ասել է, որ ոչ ոստիկանական հագուստով անձինք կոպիտ կերպով փորձում էին «համակարգել» իրավիճակը, ինչի հետեւանքով էլ վատացել է իր ինքնազգացողությունը։ Լրագրողներին պարեկները տեղափոխել են բուժհաստատություն։
Ոստիկանապետ Արամ Ղազարյանը հրաժարվել է հայտնել, թե ովքեր են այդ մարդիկ, միայն ասել է՝ «նշանակում է՝ իրենք համազգեստով ծառայություն իրականացնող չէին»:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
