Գերագույն հոգևոր խորհրդից հեռացվել են Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Գևորգ եպիսկոպոս Սարոյան և Վազգեն արքեպիսկոպոս Միզախանյանը
Ըստ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկող տեղեկությունների՝ Գերագույն հոգևոր խորհրդից հեռացվել են Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միզախանյանը
Հեռացվածներին կփոխարինեն Սյունիքի թեմի առաջնորդ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը, Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
