Թրամփը չհիշատակեց Վենեսուելյի դեմ պատերազմի մասին` ազգին ուղղված ուղերձում
ՄիջազգայինԹրամփը նույնիսկ չհիշատակեց Վենեսուելան իր ազգին ուղղված ուղերձում։
Ակնկալվում էր, որ նա այս ելույթում պատերազմ կհայտարարի։ Այդ մասի լրագրող Թաքեր Կարլսոնը նախորդ օրը գրել էր. «Երեկ Կոնգրեսի անդամներին տեղեկացրին առաջիկա պատերազմի մասին, որը նախագահը կհայտարարի իր «Երկրի վիճակի մասին» ուղերձում»։
Եվ թվում էր, թե ամեն ինչ այդ ուղղությամբ է ընթանում.
Թրամփի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ն ցանկանում է վերադարձնել Վենեսուելայի նավթային իրավունքները, որոնք Վենեսուելայի կառավարությունը «խլել էր Վաշինգտոնից», հենց նախապատերազմյան իրավիճակի մասին էր խոսում։
Որոշ փորձագետներ հիշեցնում են, որ Թրամփի ուղերձից անմիջապես առաջ Մադուրոն դիմեց Կոլումբիայի իշխանություններին` կոչ անելով ռազմական և քաղաքական ուժերին միավորվել՝ երկու երկրների ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ Այն հաշվարկով, որ Վենեսուելայից հետո թիրախը դառնալու է Կոլումբիան:
ԱՄՆ բանակի համար դժվար կլինի հաղթահարել նման «տանդեմը»։ Գուցե դա է պատճառը, որ Թրամփը ևս մեկ անգամ դադար է վերցնում Վենեսուելայի հետ իր բախումից առաջ։
