Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան Խոզ մի՛ եղիր․ ԶԱՐՄԱՆՔ И на старуху бывает проруха. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Աշտարակում սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազի ներկրման արժեքը կաճի Արագածոտնում տան գողին վնասազերծելիս տանտերը կրակnց է արձակել, գողը մաhացել է «Աստղիկ» ԲԿ-ում Ֆաշիզմի նոր դրսեւորումներ․ ի՞նչ է կատարվում Արեւմուտքում Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 20-ին Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Չեմպիոնների լիգա. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

«Հրապարակ». Մամիկոն Ասլանյանը կարող է՝ առաջադրվի

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Վանաձոր համայնքի ավագանու «Մամիկոն Ասլանյան» խմբակցության երկու անդամ` երկու կին, մանդատը վայր են դրել, հայտնելով, որ պատճառն անձնական է: Նրանք հերքել են, թե իրենց նկատմամբ իշխանության կողմից ավագանու նիստին մասնակցելու պարտադրանք է եղել:

Մինչդեռ խմբակցության ղեկավար, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը չի բացառում ճնշումների հավանականությունն այս փուլում, քանի որ իշխանությունը տարբեր հարթակներով ընդդիմությանը հորդորում է առաջիկա նիստին ներկայանալ, որտեղ Վանաձորի հաջորդ տարվա բյուջեն ու սուբվենցիոն ծրագրերը պիտի հաստատվեն:
Մամիկոն Ասլանյանից հետաքրքրվեցինք` հնարավո՞ր է առաջիկա նիստին նաեւ համայնքի ղեկավարի ընտրության հարցը դրվի:

Հարցին` իսկ ե՞րբ է հանվելու համայնքապետ ընտրելու նիստի արգելքը։ Ասլանյանն ասաց. «4 տարով է եղել արգելանքը, 4 տարին անցել է, բայց չեմ կարող ասել, թե երբ կհանվի արգելանքը: Եթե լինի նիստ, մենք մեծամասնություն ենք: Էնտեղ մենք ենք` չկան իրենք: Եթե որոշենք, որ մասնակցելու ենք պրոցեսին, կառաջադրվեմ: Բայց քանի որ օրենքով չեն շարժվում մարդիկ, ես էլ չեմ կարող հստակ ասել, թե ինչ կլինի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ