Ջերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանա ՇՏԱՊ․ Արմավիր ՔԿՀ-ի բանտախցում կտրուկ վատացել է Արթուր Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է ՇՏԱՊ. Ով եք Դուք, որ…Գեւորգ Սուջյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկել Սիբիրում արթնանում է «քնած հսկան»․ գիտնականները զգուշացնում են գլոբալ վտանգի մասին Գեւորգ Սուջյանը նորություն ունի Երևանում երթևեկությունը կսահմանափակվի Հորոսկոպ սեպտեմբերի 19-ի համար. անկեղծ զրույց՝ Խոյերին, անհաջողություն՝ Առյուծներին Օպերային երգիչներին ու Կապելլային՝ չնչին գումարներ, տաշ-տմբլ երգողներին՝ բազմապատիկ ավել․ Սուքիասյան Ի՞նչ են քննարկել «Ուժեղ Հայաստան»-ի եւ «Հայաստան»-ի ղեկավարները Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ԹԵՀՐԱՆԻՆ ՉԻ ՀԱՄՈԶԵԼ, ՈՐ «ԹՐԱՄՓԻ ՈՒՂԻՆ» ՎՏԱՆԳ ՉԷ

АРМЕНИЯ.<br> Ներդիր ,,Комсомольская Правда в Армении,, թերթում

Ուկ­րաի­նա­յի հետ կապ­ված ներ­կա բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը մեկ ու­շագ­րավ փաստ եւս ա­նուղ­ղա­կիո­րեն ջրի ե­րես հա­նեց: Այ­սինքն, այն տպա­վո­րութ­յունն է, որ ա­մե­րի­կա­ցի­ներն Ուկ­րաի­նա­յի եւ զու­գա­հեռ Եվ­րո­պա­յի հետ բա­նակ­ցում են ոչ միայն ի­րենց, այլ նաեւ՝ ռուս­նե­րի ա­նու­նից: Մե­կը նույ­նիսկ կա­տա­կեց, որ բեռ­լին­յան բա­նակ­ցութ­յուն­նե­րում «ԱՄՆ-ն­ եր­կու հիմ­նա­կան պատ­վի­րակ ու­նի՝ Ո­ւիտ­կո­ֆը եւ Քուշ­նե­րը, որ­պես­զի մե­կը բա­նակ­ցի Վա­շինգ­տո­նի, մյու­սը՝ Մոսկ­վա­յի կող­մից»:

Ա­մեն դեպ­քում, ներ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րը հու­շում են, որ կա´մ՝ ա­մե­րի­կա­ցի­նե­րը ոչ միայն լիո­վին հաս­կա­ցել եւ ըն­դու­նել են Մոսկ­վա­յի դիր­քո­րո­շու­մը, այլ նաեւ միան­գա­մայն վստահ են, որ կա­րող են բա­նակ­ցա­յին այն­պի­սի մա­կար­դակ պա­հել, ո­րը հաս­տատ ըն­դու­նե­լի կլի­նի Մոսկ­վա­յի հա­մար: Կա´մ­ երկ­րորդ տար­բե­րա­կը, որն ա­վե­լի հա­վա­նա­կան տեսք ու­նի: Այն է՝ ա­մե­րիկ­յան կող­մը մին­չեւ իսկ Թ­րամ­փի մա­կար­դա­կով զու­գա­հեռ կա­պի մեջ  է Մոսկ­վա­յի հետ՝ ի­րենց բա­նակ­ցա­յին գոր­ծո­ղութ­յուն­նե­րը հըն­թացս սինխ­րո­նի­զաց­նե­լով ռուս­նե­րի հետ: Իսկ դա կնշա­նա­կի, որ Մոսկ­վա­յին եւ Վա­շինգ­տո­նին հա­ջող­վել է ի­րենց երկ­կողմ հա­րա­բե­րութ­յու­նն­երում հաս­նել շատ ա­վե­լի բարձր մա­կար­դա­կի, քան ըն­դուն­ված է հա­մա­րել: Ընդ ո­րում, ե­րեկ Թ­րամ­փը եւս կես­բե­րան ակ­նար­կեց նման սերտ կա­պի մա­սին՝ հայտ­նե­լով նաեւ Պու­տի­նի հետ ու­նե­ցած հե­ռա­խո­սազ­րույ­ցի մա­սին, ո­րը, ի դեպ, պաշ­տո­նա­պես չէր ներ­կա­յաց­վել:

Կարճ ա­սած, ե­թե ըն­դու­նեք, որ Վա­շինգ­տոնն ու Ռու­սաս­տանն ի­րոք հա­սել են այն մա­կար­դա­կին, որ կա­րող են ըն­թաց­քում սինխ­րո­նի­զաց­նել աշ­խա­տան­քը, ա­պա կա նաեւ այն հար­ցը, թե դա միայն ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յա՞նն է վե­րա­բե­րում, թե՞ նաեւ այն մ­յուս գո­տի­նե­րին, որ­տեղ մինչ այս ռուս-ա­մե­րիկ­յան սուր հա­կա­սութ­յու­ններ-հա­կա­մար­տութ­յուն­ներ էին ըն­թա­նում: Ու խոսքն այս դեպ­քում նաեւ կով­կաս­յան տի­րույ­թի, ա­սենք նաեւ՝ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի մա­սին է, հատ­կա­պես՝ Ի­րա­նի:

Ա­մեն դեպ­քում, վեր­ջին ա­միս­նե­րին մեկ բան հաս­տատ է՝ Թեհ­րա­նի հետ այն ծայ­րա­հեղ սուր հա­մա­կար­տութ­յու­նը, ո­րը Վա­շինգ­տո­նին հասց­րեց Ի­րա­նին օ­դա­յին ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի աս­տի­ճա­նի, ներ­կա­յումս գրե­թե նկա­տե­լի չեն: Ճիշտ է, դեռ պար­բե­րա­բար Ի­րան-Իս­րա­յել հար­թա­կում փո­խա­դարձ «հայ­հո­յանք­ներ» հնչում են, բայց այն տպա­վո­րութ­յունն է, որ դա ար­վում է հին սո­վո­րույ­թին, այլ ոչ թե անհ­րա­ժեշ­տութ­յա­նը տուրք տա­լով: Ինչ վե­րա­բե­րում է ԱՄՆ-ին, ա­պա ար­դեն նույ­նիսկ դժվար է հի­շել, թե երբ է Թ­րամ­փը խոս­տա­ցել «ջար­դել-փշրել» Ի­րա­նին: Ու դա առն­վազն «տա­րօ­րի­նակ» է, հաշ­վի առ­նե­լով, որ նո­րից վեր­ջին ժա­մա­նակ­ներս ի­րա­նա­կան աղբ­յուր­ներն ա­մե­նօր­յա ռե­ժի­մով են հայ­տա­րա­րում Մոսկ­վա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի զար­գաց­ման, այդ թվում՝ ռու­սա­կան հեր­թա­կան ռազ­մա­կան բեռ­նա­փո­խադ­րող ինք­նա­թի­ռի ժա­ման­ման եւ նման այլ բա­նե­րի մա­սին:

Ն­շա­նա­կո՞ւմ է սա, որ ԱՄՆ-ն ՌԴ-ի հետ նաեւ Ի­րա­նի հետ կապ­ված հստակ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ ու­նի. գո­նե կա­րե­լի է են­թադ­րել: Թե­րեւս նման ակ­նարկ էր պա­րու­նա­կում նաեւ նա­խօ­րեին Ի­րա­նի պե­տա­կան ​​հե­ռուս­տա­տե­սութ­յա­նը տված հար­ցազ­րույ­ցում Սեր­գեյ Լավ­րո­վի հնչեց­րած միտ­քը, որ՝ «Նույ­նիսկ ե­թե մեր հա­րա­բե­րութ­յուն­նե­րը Միաց­յալ Նա­հանգ­նե­րի հետ բա­րե­լավ­վեն, մենք չենք հրա­ժար­վի Ի­րա­նից»: Ու, հաս­կա­նա­լի է, դա իր մեծ տրա­մա­բա­նութ­յունն ու­նի. Եվ­րո­պան թե­րեւս եր­կար ժա­մա­նա­կով է փակ­վում Ռու­սաս­տա­նի ա­ռաջ, եւ հա­րա­վա­յին եւ ա­րե­ւել­յան ուղ­ղութ­յուն­նե­րը դառ­նում են հիմ­նա­կան: Ու նկա­տենք, որ հա­րա­վա­յին ուղ­ղութ­յուն աս­վա­ծը, մինչ նույ­նիսկ Ի­րա­նին հաս­նե­լը, նախ Հա­րա­վա­յին Կով­կաս է են­թադ­րում:

Ա­հա այս ֆո­նին, Թեհ­րա­նը, որ մի ո­րոշ պահ լռութ­յուն է պա­հում, նո­րից հի­շեց «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» թե­ման: Այս­պես, Գե­րա­գույն ա­ռաջ­նոր­դի մի­ջազ­գա­յին հար­ցե­րով խորհր­դա­կանն Ի­րա­նում Հա­յաս­տա­նի դես­պա­նին փո­խան­ցեց այն միտ­քը, որ Ի­րանն ի սկզբա­նե դեմ է ե­ղել, այս­պես կոչ­ված, «Զան­գե­զու­րի մի­ջանց­քին», Թեհ­րա­նը մեր­ժում է տա­րա­ծաշր­ջա­նա­յին երկր­նե­րի սահ­ման­նե­րի ցան­կա­ցած փո­փո­խութ­յուն, հաս­նե­լով նրան, որ նաեւ այն տար­բե­րա­կը, ո­րի մա­սին խոս­վում է, նո­րից ա­նըն­դու­նե­լի է Թեհ­րա­նի հա­մար. «Այդ մի­ջանց­քը կա­րող էր ա­պա­հո­վել ՆԱՏՕ-ի ներ­կա­յութ­յունն Ի­րա­նի հյու­սի­սում, ին­չը անվ­տան­գութ­յան լուրջ ռիս­կեր կստեղ­ծեր Ի­րա­նի հյու­սի­սա­յին շրջան­նե­րի եւ Ռու­սաս­տա­նի հա­րա­վի հա­մար»: Կարճ ա­սած, որ Ի­րա­նի պատ­կե­րաց­մամբ «Թ­րամ­փի ու­ղի» կոչ­վա­ծը, ըստ էութ­յան, նույն «Զան­գե­զու­րի մի­ջանցքն» է, միայն փո­փոխ­ված ան­վա­նու­մով: «Ի­րա­նը դեմ է Ադր­բե­ջա­նի եր­կու հատ­ված­նե­րը միաց­նող Հա­րա­վա­յին Հա­յաս­տա­նով տա­րան­ցիկ մի­ջանցք ստեղ­ծե­լու ԱՄՆ նա­խա­գահ Դո­նալդ Թ­րամ­փի ծրագ­րին՝ այն հա­մա­րե­լով սպառ­նա­լիք իր անվ­տան­գութ­յան հա­մար»,- ա­սել է Վե­լա­յա­թին:

Կարճ ա­սած, ե­թե դեռ էն գլխից Նի­կո­լը գո­ռում էր, թե կգնա, Թեհ­րա­նին եւ Մոսկ­վա­յին կհա­մո­զի, որ «Թ­րամ­փի ու­ղի» կոչ­ված նա­խա­գի­ծը (ո­րով, ի դեպ, շատ ա­վե­լի ո­գե­ւոր­ված են խո­սում Թուր­քիան, Ադր­բե­ջա­նը եւ Եվ­րո­պան, քան ա­մե­րի­կա­ցի­նե­րը) ըն­դա­մե­նը կո­մու­նի­կացիոն ծրա­գիր է, ոչ մի վտանգ հա­րե­ւան­նե­րի հա­մար չի պա­րու­նա­կում: Ու հի­մա ու­նենք այս պատ­կե­րը՝ Թեհ­րա­նը դա իր եւ Մոսկ­վա­յի հա­մար հա­մա­րում է լրջա­գույն վտանգ: Իսկ դա են­թադ­րում է պա­տաս­խան, ե­թե նա­խա­գի­ծը փոր­ձեն տե­ղա­փո­խել գործ­նա­կան հար­թութ­յուն:

Չ­նա­յած, ռուս-ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յու­ննե­րի ներ­կա տրանս­ֆոր­մա­ցիա­նե­րի ֆո­նին շեշ­տադ­րում­նե­րը, թե­րեւս, փոխ­վում են: Այ­սինքն, Թ­րամ­փը շա­րու­նա­կե­լո՞ւ է հա­մա­ռել, որ «Թ­րամ­փի մի­ջանցք» աս­վա­ծը պետք է լի­նի: Կամ, ե­թե պետք է լի­նի, հնա­րա­վո՞ր է, որ դրա օ­պե­րա­տո­րը դառ­նան ռուս­նե­րը: Այ­սինքն, այս ուղ­ղութ­յամբ, առ­հա­սա­րակ, կա՞ն ռուս-ա­մե­րիկ­յան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ: Թե­րեւս, ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ զար­գա­ցում­նե­րը տա­լու են նաեւ մեզ հա­մար կեն­սա­կան այդ հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը եւս:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Սաուդյան Արաբիան հայտարարել է օդային սպառնալիքի մասին․ Էր Ռիադում պայթյուններ են լսվելՍեպտեմբերի 21-ին Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՋերմաստիճանը կիջնի, հետո կբարձրանաՍեպտեմբերի 21-ին Երևանում մի շարք ավտոբուսային երթուղիների շարժը կփոխվիՇՏԱՊ․ Արմավիր ՔԿՀ-ի բանտախցում կտրուկ վատացել է Արթուր Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էՌԴ դեսպանը այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներԵթե Արցախի կորստից դասեր չքաղենք, կարող ենք կորցնել նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանՇՏԱՊ. Ով եք Դուք, որ…Գեւորգ Սուջյանը հրատապ հայտարարությամբ է հանդես եկելՍիբիրում արթնանում է «քնած հսկան»․ գիտնականները զգուշացնում են գլոբալ վտանգի մասինԳեւորգ Սուջյանը նորություն ունիԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկաԼրբերը սրբեր են դառել, զինվորականներին գնահատական են տալիս այնպիսի մարդիկ… ՔյոխԵրևանում երթևեկությունը կսահմանափակվիՀորոսկոպ սեպտեմբերի 19-ի համար. անկեղծ զրույց՝ Խոյերին, անհաջողություն՝ ԱռյուծներինՕպերային երգիչներին ու Կապելլային՝ չնչին գումարներ, տաշ-տմբլ երգողներին՝ բազմապատիկ ավել․ ՍուքիասյանԻ՞նչ են քննարկել «Ուժեղ Հայաստան»-ի եւ «Հայաստան»-ի ղեկավարներըԱդրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախն ունեցել է 220-ից ավելի զոհՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպՇՏԱՊ. Քիչ առաջ պտտահողմ է դիտվել Սևանա լճի վրա․ Գագիկ ՍուրենյանԶգույշ եղեք համակարգիչների և այլ բարդ տեխնիկայի հետ․ սեպտեմբերի 19-ի աստղագուշակ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված