Ով կլինի սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը. Վահե Գրիգորյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր Հոկտեմբերի 19. Աստծո խոսք Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին Ալո՞, սուպեր մա․․․ էհ՝ չէ, Մարության «Այն միտքը, որ Ուկրաինան պետք է հաղթի, կեղծ դիլեմա է». ԱՄՆ ֆինանսների նախարար Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ռուսական ուժերը խոշոր հարձակում են իրականացրել նաեւ Վոլինի շրջանի վրա

Հայե՛ր, արդարացի ձայն բարձրացնենք՝  ի պաշտպանություն Վահագն Չախալյանի.  ՀՀ վաստակավոր արտիստ

Մշակութային

«Իրավունք»-ի հետ զրույցում ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆՆ անդրադարձել է արդեն 5 ամիս կալանքի տակ գտնվող Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության ղեկավար, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի հետ կապված վերջին մտահոգիչ լուրերին:

— Օրեր առաջ հայտնի դարձավ, որ հանիրավի կալանավորվածներից Վահագն Չախալյանին տեղափոխել են «կարցեր»: Վաղուց արդեն հայ ժողովրդի համար հայտնի է այս չարի իշխանության անօրինականությունները եւ դաժանությունները:

Կարծում եմ՝ մենք բոլորս հասկանում ենք, թե ինչպիսի դաժան, անմարդկային պայմաններում է գտնվել «կարցերում» կալանավորը, ում համար այդ պայմաններն էլ կարող էին հասցնել անդառնալի վիճակի:

Վահագն Չախալյանը հայ ժողովրդի լավագույն զավակներից մեկն է, ով իր ողջ կյանքի ընթացքում պայքարել է հայ ժողովրդի նկատմամբ կատարվող բոլոր անարդարությունների դեմ: Նա ունի 3 անչափահաս երեխա:

Այսօր, հայե՛ր, Վահագն Չախալյանն ունի ձեր օգնության կարիքը: Համոզված եմ՝ մեզնից շատերը չեն կորցրել հայի խիղճը եւ իրենց արդարացի ձայնը կբարձրացնեն՝ ի պաշտպանություն Վահագն Չախալյանի, ով իր ողջ գիտակցական կյանքը  պայքարել է հայ ժողովրդի բարեկեցության համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ