Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի ազատությունը սահմանափակելու ոչ մի հիմք չկար. փաստաբան

Ներքաղաքական

 «Իմնեմնիմի»-ի առաջին գործը, ինչպես նաև այս գործն այն սակավաթիվ գործերից են, որոնք, ցավոք, ստացել են միջազգային արձագանք, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Նարեկ Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Ըստ փաստաբանի՝ նույնիսկ այս դեպքում, երբ ՀՀ կառավարությունը ԵՄ-ից աջակցություն է ստանում ինչ-որ «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարելու համար, իրենք միջազգային կառույցներից արձագանքներ են ստանում այս գործի վերաբերյալ. «Ի դեպ՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն գործընկերներին, ովքեր իրենց ջանքերի շնորհիվ հասան դրան։ Անցած անգամ էլ հեղինակավոր կառույցներից արձագանքներ ենք ստացել»։

 Մելիքյանը շեշտեց՝ այս գործում Եվրոպական կոնվենցիայի կետերից կեսից ավելիի խախտումներ կան. «Ակնհայտ էր, որ ոչ մի հիմք չկար անձանց ազատությունը սահմանափակելու համար։ Մենք արդեն ունեցել ենք քրեական վարույթ, որով երկու ամիս կալանավորելուց հետո, տղաների նկատմամբ ընտրվեց այլընտրանքային խափանման միջոց՝ մասնավորապես, վարչական հսկողություն։ Տղաներն ամբողջությամբ կատարել են պայմանները։ Հետևաբար, եթե մենք ունեցել ենք փորձ, որ այս միջոցն արդյունավետ է, ինչու պետք է ամենածայրահեղ խափանման միջոցը կիրառվեր»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ