Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Տիգրան Ավինյանը հողի գող է. Չախոյան

Ներքաղաքական

ԶԼՄ-ներում առևերևույթ հանցանքի մասին հրապարակված նյութը հիմք է քննիչների համար՝ քրեական վարույթ նախաձեռնելու Տիգրան Ավինյանի դեմ: Այս մասին Հայաստանի գլխավոր դատախազության շենքի դիմաց ասաց ակտիվիստ Արթուր Չախոյանը՝ հայտարարելով, որ հաղորդում է ներկայացնում Ավինյանի դեմ՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն:

Չախոյանը նշեց, որ այս ամենը փաստաթղթերով է հիմնավորում և ոչ թե օդում պտտվող լուրերով։

«Մոտ երկու ամիս առաջ ես տեսանյութ եմ հրապարակել, որը վերաբերում է Նոր Նորք վարչական շրջանի Բաղյան փողոցի 2/5 հասցեում իրականացված ապօրինի շինարարության և ապօրինի հողազավթման դեպքին, որի առթիվ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Տիգրան Ավինյանը զրպարտության համար ինձ պատրաստվում է դատի տալ ու չակերտավոր ասած՝ իրենք հաստատել են, որ կա ապօրինություն: 

Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ փողի գողը գող է, հողի գողը գող չէ, հրապարակային հայտարարում եմ՝ իր հայտարարության և անգործության համաձայն՝ Տիգրան Ավինյանը հողի գող է»,-ասաց նա։

Ի դեպ, Չախոյանը հիշեցրեց, որ Գյումրի համայնքի ղեկավարին ձերբակալել են այն նույն հիմքով, ինչ հիմքով ինքը հաղորդում է ներկայացրել Ավինյանի դեմ։ «Տարբերությունն այն է, որ մեկն ընդդիմադիր է, մյուսը՝ ՔՊ-ի սրտի քաղաքապետը»,-ասաց նա։ 

Նշենք, որ Չախոյանն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստվում է հաղորդում ներկայացնել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից ցուցաբերված անգործության արդյունքում Երևան քաղաքից շուրջ 700 հազար ԱՄՆ դոլարի գույք հափշտակելու վերաբերյալ՝ պաշտոնական սուտ և կեղծ տեղեկատվություն տրամադրելու միջոցով։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ