Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց Բաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համար Կաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերին Լռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո Ունանյանին Ուկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ) Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգ

ՀՀ-ՌԴ-Իրան եռանկյունին վերադարձ չէ անցյալի մոդելին, ոչ էլ Արևմուտքի հետ համագործակցության այլընտրանք

Վերլուծություն

ՀՀ նախկին արտգործնախարար, Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ Արա Այվազյանը ներկայացրել է իր մոտեցումները՝ «Հայաստան-Իրան-Ռուսաստան կենսական համագործակցությունը որպես կայունության հենասյուն» թեմայով.

Սառը պատերազմի նախկին բաժանարար կարգի միակ մասունքը, թերևս,  մնաց հայ-թուրքական փակ սահմանը, որը Հարավային Կովկասը տասնամյակներ շարունակ պահեց յուրատեսակ «ստրատեգիական սառեցման» վիճակում։ 2020 թվականի 44-օրյա պատերազմը նշանավորեց աշխարհաքաղաքական այդ իներտության խզման սկիզբը՝ արագացնելով տարածաշրջանային հավասարակշռության վերաձևավորման գործընթացները։

Հոկտեմբերին Մոսկվայում մասնակցում էի Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) կազմակերպած մի միջազգային համաժողովի։ Մասնակցում էին Ռուսաստանի, Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները։ Քննարկումը դուրս եկավ զուտ ակադեմիական  շրջանակներից։ Այսօրվա տարածաշրջանային զարգացումների ֆոնին թեման խիստ արդիական է։ Տարածաշրջանային համագործակցության այս ձևաչափը՝ Հայաստան-Ռուսաստան-Իրան եռանկյունը, այսօր բյուրեղանում է և սկսում ընկալվել որպես Հարավային Կովկասում կայունության հնարավոր հենակետ՝ արագացող գլոբալ փոխակերպումների պայմաններում։

Ուկրաինայի շուրջ ճգնաժամի հետևանքով Եվրասիայի տրանսպորտային աշխարհագրության փոփոխության և ցամաքային երթուղիների համար մրցակցության աճի պայմաններում Հարավային Կովկասը վերածվում է տարածքի, որտեղ որոշվում է եվրասիական կապակցվածության ապագա ճարտարապետությունը։ 21-րդ դարում պետությունների ռազմավարական նշանակության հիմնական չափանիշը դառնում է ոչ թե դրանց չափը, այլ՝ հաղորդակցություններին, լոգիստիկ հանգույցներին և տարանցիկ մայրուղիներին կայուն հասանելիություն ապահովելու կարողությունը։ Հենց այս հարթությունում տարածաշրջանը դառնում է Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի, ԵՄ և ԱՄՆ-ի շահերի հատման գոտի, որտեղ ուժային քաղաքականությանը զուգահեռ վճռորոշ դեր են սկսում խաղալ ենթակառուցվածքային լուծումները։

2020 թվականից հետո Թուրքիայի արևելյան ընդլայնումը և թյուրքական  աշխարհի ստեղծման հայեցակարգը երկարաժամկետ տեսական նախագծերի ոլորտից անցան գործնական հարթություն։ Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գաղափարի վերակենդանացումը Անկարայում և Բաքվում դիտարկվում է ոչ միայն որպես Հայաստանը մասնատելու բացառիկ հնարավորություն,  այլև՝ որպես Կասպյան տարածաշրջան և այնուհետև Կենտրոնական Ասիա ու Չինաստան անմիջական ելք ապահովելու գործիք։ Սակայն նման միջանցքներն ուժի կամ սպառնալիքի միջոցով ձևավորելը՝ առանց պետությունների ինքնիշխանության և տարածաշրջանային հավասարակշռության լիարժեք հաշվառման, անխուսափելիորեն ծնում է անկայունություն։ Պատմական փորձը՝ միջպատերազմյան Եվրոպայից մինչև ժամանակակից հակամարտություններ, ցույց է տալիս, որ «մեխանիկորեն ներդրված» տարանցիկ լուծումները հաճախ դառնում են երկարաժամկետ ճգնաժամերի աղբյուր։

Այս համատեքստում Իրանը և Ռուսաստանը Հայաստանի միջոցով միացնող տարածքը ներկայանում է որպես սակավաթիվ բնական և պոտենցիալ կայուն ցամաքային երթուղիներից մեկը, որը կարող է գործել՝ անկախ քաղաքական կոնյունկտուրայից, պատժամիջոցների ռեժիմներից և ծովային սահմանափակումներից։ Այստեղ Հայաստանը դադարում է լինել տարածաշրջանային կոնֆիգուրացիայի ծայրամասային տարր և սկսում է դիտվել որպես մայրցմաքային եվրասիական կապի առանցքային օղակ։

Հայաստանի տարածքով Հյուսիս-Հարավ նախագիծը ձևավորում է այլ տեսակի լոգիստիկա՝ ինքնիշխան, համաձայնեցված և ինստիտուցիոնալապես կայուն։ Դրա սկզբունքային տարբերությունը Ադրբեջանով անցնող այլընտրանքային երթուղուց կայանում է ոչ այնքան աշխարհագրության, որքան՝ քաղաքական-ռազմավարական համատեքստի մեջ։ Ադրբեջանը գտնվում է Թուրքիայի հետ ռազմաքաղաքական խիտ համակարգման դաշտում, ինչը օբյեկտիվորեն ցանկացած հաղորդակցություն, որը անցնում է այդ երկրի տարածքով, դարձնում է կախված Անկարայի ռազմավարական առաջնահերթություններից։ Ռուսաստանի համար դա նշանակում է ՆԱՏՕ-ի անդամ երկրի ազդեցության գոտով անցնող երթուղու պոտենցիալ խոցելիություն, իսկ Իրանի համար՝ մանևրի սահմանափակում այն տարածաշրջանում, որտեղ նա ձգտում է պահպանել հավասարակշռությունը և կանխել միակողմանի գերիշխումը։

 
Հայաստանով անցնող երթուղին, միևնույն ժամանակ, ունի ընդլայնման ներուժ։ Դրա տրամաբանական շարունակությունն է Վրաստանի ներգրավումը՝ որպես  բնական ելք դեպի Սև ծով։ Առանց վրացական ուղղության Հյուսիս-Հարավ միջանցքը մնում է մասամբ փակ, իսկ Թբիլիսիի մասնակցությամբ այն վերածվում է «Հարավ-Հյուսիս-Արևմուտք» բազմամակարդակ համակարգի, որը կապում է Բալթյան տարածաշրջանը, Սև և Կասպյան ծովերը, Պարսից ծոցը և այնուհետև Հնդկական օվկիանոսը։ Սա նախագծին հաղորդում է ոչ միայն տնտեսական, այլև՝ կայունացնող քաղաքական չափում․ Վրաստանի մասնակցությունը ստեղծում է կանխատեսելիության խթաններ և նվազեցնում է ամբողջ տարածաշրջանի կոնֆլիկտածին ներուժը։

Այս լույսի ներքո Հայաստան-Ռուսաստան-Իրան եռանկյունին ներկայանում է ոչ թե որպես որևէ մեկի դեմ ուղղված բլոկ, այլ՝ որպես կառուցվածքային կայունացման մեխանիզմ։ Այն չի բացառում համագործակցությունը ուժային այլ կենտրոնների հետ և չի հակասում բազմակողմ ձևաչափերին, այլ, ընդհակառակը, ստեղծում է ենթակառուցվածքային հիմք, որի վրա տարբեր դերակատարների շահերը կարող են հատվել առանց ուղիղ բախման։

Իրանի համար այս պահը ստանում է առանձնահատուկ նշանակություն։ Նրա՝ ավանդաբար զգուշավոր և ինքնաբավ արտաքին քաղաքականությունը երկար ժամանակ ապահովել է կայունություն ճնշումների պայմաններում, սակայն 12-օրյա պատերազմը և Հարավային Կովկասի դինամիկան պահանջում են ավելի ակտիվ ինստիտուցիոնալ ներկայություն։ Հայաստանի հետ կապի պահպանումն այստեղ ոչ այնքան տնտեսական հարց է, որքան՝ ռազմավարական հավասարակշռության և ազգային անվտանգության տարր։

Ռուսաստանն իր հերթին, պատժամիջոցների սահմանափակումների, գլոբալ լոգիստիկայի փոփոխության և Արևմուտքի հետ երկարաժամկետ առճակատման պայմաններում ստիպված է որոնել այլընտրանքային ցամաքային երթուղիներ և դիվերսիֆիկացնել տրանսպորտային լուծումները։ Այս տրամաբանության մեջ հայկական ուղղությունը դադարում է երկրորդական լինելուց։ Սակայն դրա լիարժեք իրականացման համար անհրաժեշտ է հաղթահարել տարածաշրջանի հնացած ընկալումը և ճանաչել, որ ժամանակակից աշխարհատնտեսության մեջ որոշիչ գործոնը պետության ֆունկցիոնալությունն է, և ոչ՝ ֆորմալ մասշտաբը։

Այս իրավիճակում Հայաստանը կանգնած է գոյաբանական ընտրության առաջ։ Ռազմավարական եռանկյան ներուժն օբյեկտիվորեն գոյություն ունի, սակայն դրա իրագործումն անհնար է առանց ներքին քաղաքական կամքի և երկարաժամկետ շահերի հստակ ըմբռնման։ Միայն միակողմանի զիջումների և հռչակագրային «խաղաղ օրակարգի» վրա հիմնված քաղաքականությունը չի ձևավորում կայունություն և չի ապահովում իրական սուբյեկտայնություն։ Կայունությունը ձեռք է բերվում ոչ թե հավասարակշռությունից հրաժարվելով, այլ՝ այն ինստիտուցիոնալացնելով։

Հայաստան-Ռուսաստան-Իրան եռանկյունին վերադարձ չէ անցյալի մոդելներին և ոչ էլ՝ Արևմուտքի հետ համագործակցության այլընտրանք։ Դա ժամանակակից զսպման և կապակցվածության ճարտարապետություն կառուցելու փորձ է, որտեղ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և կանխատեսելիությունը դառնում են բազային արժեքներ։ Դրա հաջողությունը կախված է նրանից, թե արդյոք Երևանը կկարողանա՞ ձևավորել ռազմավարություն, որը կողմնորոշված կլինի ոչ թե տակտիկական կոմպրոմիսների, այլ երկարաժամկետ կայունության վրա՝ ռազմավարություն, որի մեջ Հայաստանի տարածքով անցնող և Վրաստանի միջոցով մինչև Սև ծով ընդլայնված Հյուսիս-Հարավ միջանցքը կդառնա նոր եվրասիական իրականության օրգանական մաս։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարինԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգՀՀԿ ԵԿ անդամ Միքայել Ղազարյանը պարգևատրվել էՍանկտ Պետերբուրգում ընթանում է ունենում Բարձրագույն Եվրասիական խորհրդի նիստըԱյսօր Գարեգին Նժդեհի հիշատակի օրն էՄակրոնը «գցո՞ւմ» է Եվրոպային, թե՞ նոր հանձնարարություն է ստացելԲրոնզից գոհ եմ, սակայն գիտակցում եմ, որ կարող էի հասնել ավելիին. ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ«Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը»․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական խոշոր ԶԼՄ-ների արձագանքըԱշխատանքային այցով ժամանեցի ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ. ՓաշինյանՔացով Էջմիածնի Մայր տաճարի դուռը խփողներն ու՞ր են, ինչու՞ ձերբակալված չեն. ՄարուքյանՄիանում եմ խղճի կալանավոր Միքայել Սրբազանի խնդրանքին՝ ուղղված Վեհափառին, որ անսասան մնա. Ռուբեն վարդապետ ԶարգարյանՄխիթարյանը` Ինձագիիհետ աշխատելու և նրա հեռանալու մասին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված