ԱՄՆ-ն մուտքի արգելք կսահմանի յոթ երկրների համար
ՄիջազգայինԱՄՆ-ն մուտքի արգելք կսահմանի յոթ երկրների՝ Բուրկինա Ֆասոյի, Մալիի, Նիգերի, Հարավային Սուդանի, Սիրիայի, Լաոսի և Սիեռա Լեոնեի քաղաքացիների համար։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը, ըստ ՌԻԱ Նովոստիի։
Հայտարարության մեջ նշվում է, որ նախկինում մասնակի սահմանափակումներ էին կիրառվել Լաոսի և Սիեռա Լեոնեի նկատմամբ, սակայն այժմ այդ երկրների քաղաքացիներին լիովին կարգելվի մուտք գործել Միացյալ Նահանգներ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
