Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Ըստ Չաուշեսկու ագետների` Նիկոլը մազալու մարդ ա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

ԴԱՍԱԿԱՆ

(ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ` ԴԱՏԱԽԱԶԻՆ, ԻՐ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԵՑՈՂ ԲԻԶՆԵՍՆԵՐԻ ՀԵՏ ԻՐ ԱՆՈՒՆԸ ԿԱՊԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ա՛յ մարդ, դու էլ ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս։

**

ՆԱՂԴ ՕՍՈՒ, ՍՈՂԱՆ ՕՍՈՒ

(ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԻ ԴԱՏԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ը ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ կրիմինալիստների` վերաքննիչ դատավորները, ամենայն հավանականությամբ, դատը հետաձգելով, որոշել են մտածելու ժամանակ շահեն` արդարացման վճիռ կայացնելու երկնային արքայության հույս ունենան, թե Նիկոլի նաղդ կերակրատաշտն ընտրեն:

 **

ԿՈՄՊՐՈՄԱՏԻ ՈՒԺԸ

Ըստ թեոլոգների` Նիկոլին հարած «սրբազանների» վախը այնքան մեծ է Նիկոլից, քանզի իմանալով հանդերձ, որ Վեհափառի պատարագներին անունը զեղչելով, իրենց անունն էլ պիտի զեղչվի Աստծո ահեղ դատաստանի Կյանքի գրքից,  հանում են այն:

 **

ՄՈՄ ԲՌՆՈՂՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՇԻՇ ԲՌՆՈՂԻ

(«ՇԻՇ ԲՌՆՈՂԸ» ՆԻԿՈԼԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿ ՉՄՏՆԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ քաղտեխնոլոգների` Նիկոլի մոտ հիմա ավելի գերադասելի են իրեն սրբացնող մոմ բռնողները:

 **

ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸ` ՈՒՇԱԿՈՎԻՆ

(ԱՇԽԱԲԱԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ ԱՆԳԼԵՐԵՆՈՎ ԵԼՈՒՅԹԸ ԿՄԿՄԱԼՈՎ ԿԱՐԴԱԼՈՒ, ՊՈՒՏԻՆԻ ՕԳՆԱԿԱՆ ՅՈՒՐԻ ՈՒՇԱԿՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Моя твоя не понимает.

**

ՏԱՌԱՊԱՆՔԸ ՓՈՐՁ ՈՒՆԻ

(ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՍԻՆԱԳՈԳ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ Չաուշեսկու ագետների` Նիկոլը մազալու մարդ ա, փոխանակ գնդակահարության պատ կառուցի, ուզում ա սինագոգ ու լացի պատ կառուցի:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ