Նոր կադրեր՝ ԱԺ ծեծկռտուքից՝ նկարված դահլիճի ներսից Հանրապետությունում սպասվում է անձրևային եղանակ Հոկտեմբերի 6. Օրվա խոսք Մեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ. Ինչ է սպասվում ԱԺ-ում Հուսիների առաջխաղացման ֆոնին Թուրքիան և Պակիստանը զորքեր են ուղարկում Սաուդյան Արաբիա Նյու Յորքում հայտարարել են արտակարգ դրություն կարմրուկի բռնկման պատճառով «Հրապարակ». Ադրբեջանցու կրակոցներից տուժած սյունեցի կնոջ վիճակն իրականում բավականին ծանր է Մարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել է Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Իրավունք». Տիրադավների շրջանում մի այլ տիպի խանդի տեսարաններ են

TRIPP-ի կյանքի կոչվելը որեւէ կերպ չի կարող սպառնալ Իրանի անվտանգությանը. Իրանահայ խմբագիրը մանրամասներ է ներկայացնում

Հանդիպում

Իրանը դեմ է Ադրբեջանի երկու հատվածները միացնող Հարավային Հայաստանով տարանցիկ միջանցք ստեղծելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրին՝ այն համարելով սպառնալիք իր անվտանգության համար, Թեհրանում Հայաստանի դեսպանին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Վելայաթին:

 

Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդականը նաև հայտարարել է, որ Իրանն ի սկզբանե դեմ է եղել, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքին, քանի որ Թեհրանը մերժում է տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխություն և զգուշանում է անվտանգության սպառնալիքներից։

Նրա խոսքով՝ այդ միջանցքը կարող էր ապահովել ՆԱՏՕ-ի ներկայությունն Իրանի հյուսիսում, ինչը անվտանգության լուրջ ռիսկեր կստեղծեր Իրանի հյուսիսային շրջանների և Ռուսաստանի հարավի համար։ Նա հավելել է, որ «Թրամփի պլանը», ըստ էության, նույն նախագիծն է, միայն փոփոխված անվանումով, և ներկայումս իրականացվում է ամերիկյան ընկերությունների՝ Հայաստան մտնելու միջոցով։

Ուրեմն ի՞նչ հետեւանքներով է հղի «Թրամփի միջանցքի» գործարկումը «Իրավունքը» հետաքրքրվել է Թեհրանի հայկական «Արաքս» թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանից.

- Միջազգային հարաբերություններում կարևորվում են պաշտոնական դիրքորոշումները և ոչ կողմնակի հայտարարություններն ու կողմնակալ լրատվամիջոցների տվյալներն ու վերլուծությունները: Իսկ ինչպես հայտնի է բոլորին պաշտոնական Թեհրանը Նախագահի, արտաքին գործերի նախարարի և ՀՀ-ում դեսպանի մակարդակով անգամներ հայտարարել են որ վաշինգտոնյան համաձայնագրերում հաշվի են առնվել Իրանի մտահոգությունները և հարգվել են նրա կարմիր գծերը, որոնք հայկական կողմի համար ևս կարմիր գիծ են համարվում:

Իրանում շատ հստակ հասկանում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» և «Թրամփի ուղու» տարբերությունները, որը հիմնականում երևում է Հայաստանի Հանրապետության տարծքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և հավասարության փոխադարձության սկզբունքներում:

TRIPP-ի կյանքի կոչվելը բացասական լուրջ հետևանք չի կարող ունենալ ո՛չ Հայաստանի և ո՛չ էլ Իրանի համար: Ու քանի որ երրորդ երկրների ռազմական և անվտանգային ուժերի ներկայություն չի նախատեսում ՀՀ-ում, բնականաբար, որևէ կերպով չի կարող սպառնալ Իրանի անվտանգությունը:

 

- Ինչպե՞ս եք գնահատում այս պահին Հայաստան-Իրան եւ Իրան-ՌԴ հարաբերությունները։

 

- Թեև պարոն Վելայաթիի այս հայտարարությունը կարող է չարաշահվել Ռուսաստանի և Հայաստանում նրա հինգերորդ շարասյան կողմից, նամանավանդ խորհրդարանական ընտրությունների ֆոնին, բայց դրանով հանդերձ դժվար թե այս կարգի հայտարարությունները վնասեն Իրան-Հայաստան ընդհանուր շահերի և պատմական ու մշակութային բարեկամության վրա հիմնված հարաբերություններին:

Իմ կարծիքով Իրան-Հայաստան հարաբերությունները, անկախ հնչեցված նման, ես կասեի կողմնակի, հայտարարություններից խորանում են, և նկատի առնելով ՀՀ-ի աշխույժ արտաքին քաղաքականությունը գնալով էլ ավելի են խորանալու:

Ինչ վերաբերում է Իրան-ՌԴ հարաբերություններին, դրանք այլ շրջանակներում պետք է դիտարկել, քանի որ որոշ հարցերում՝ օրինակ Արևմտյան պատժամիջոցներից խուսափելու պարագային, նրանք բարեկամներ են, իսկ այլ հարցերում ինչպես Հարավային Կովկասի պարագան մրցակիցներ: Այդ բոլորով հանդերձ երկրների հարաբերությունները հիմնված են ընդհանուր շահերի վրա և Իրանն ու Ռուսաստանը ունեն ընդհանություններ  շահերի տեսակետից:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Թուրքերի շարադրությունն եք գրում» «Դուք եք ռուսներինը պուպույի պես գրում». ԱԺ-ում իրավիճակը լարվեցՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբԻնչի՞ց սկսվեց կռիվը ԱԺ-ում (ամբողջական տեսանյութ)Նոր կադրեր՝ ԱԺ ծեծկռտուքից՝ նկարված դահլիճի ներսիցՀանրապետությունում սպասվում է անձրևային եղանակԱԺ-ում հրմշտոց է ու կռիվ է սկսվել պատգամավորների միջև. «Լռություն, հանգստացեք»ԱԺ-ում իրադրությունը լարվեց. «Ես ու Սամվել Կարապետյանը ուղիղ եթերում պիտի շարադրություն գրենք»ԱԺ նիստերին քիչ եք մասնակցում, ինչի՞ եք ԱԺ նախագահ դարձել. Ղազարյանը՝ ՌուբինյանինՀոկտեմբերի 6. Օրվա խոսքՄեր կողմ անցած հոգեւորականներին էլ բերեք ԱԺ. Ինչ է սպասվում ԱԺ-ումՀայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել ՍպերցյանըՀուսիների առաջխաղացման ֆոնին Թուրքիան և Պակիստանը զորքեր են ուղարկում Սաուդյան ԱրաբիաՆյու Յորքում հայտարարել են արտակարգ դրություն կարմրուկի բռնկման պատճառով«Հրապարակ». Ադրբեջանցու կրակոցներից տուժած սյունեցի կնոջ վիճակն իրականում բավականին ծանր էՄարզպետներին համար մեկ է տրված. Փաշինյանը զգուշացրել էԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Իրավունք». Տիրադավների շրջանում մի այլ տիպի խանդի տեսարաններ են«Ժողովուրդ». ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա«Փաստ». Արթիկում ընդդիմությունն ունի ՔՊ-ին հաղթելու հնարավորություն«Հրապարակ»․ Գագիկ Բեգլարյանի համար ինչ է որոշել դատարանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված