Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը Լոս Անջելեսի դատարանը Անջելինա Ջոլիին պարտավորեցրել է Բրեդ Փիթին փոխանցել գինեգործարանի գործին վերաբերող մի քանի գաղտնի անձնական հաղորդագրություններ Դեկտեմբերի 20-ի տարադրամի փոխարժեքը Ադրբեջանական բենզինը կվաճառի Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերությունը Բագրատ և Արշակ սրբազանների հայտարարությունը կալանավայրից Թրամփը պետք է բանակցի, գործարք կնքի ինքն իր հետ, եւ ինքն իրեն մեկ միլիարդ վճարի Ձմեռային արևադարձ․ ցերեկվա տևողությունը կկազմի ընդամենը 9 ժամ 19 րոպե 1 միլիոն դոլար «Ոսկե քարտի» համար վճարելու դեպքում ԱՄՆ ներգաղթը այժմ հնարավոր կլինի Մայամիում Ուկրաինայի հետ ամերիկացիների հանդիպումը ռեալ արդյունք չի տվել Քրիս Ջենները բացահայտել է, որ իր թոռը` Թեյթումը անսովոր կապ ունի իր նախկին ամուսնու հանգուցյալ Ռոբերտ Քարդաշյանի հետ

Միհրան Հակոբյանին ծեծած տղամարդիկ «Թոխմախի Մհերի» դստեր մեքենայով տեղափոխվել են Սեդրակյանի գազալցակայան. բացառիկ մանրամասներ

Իշխանությանը» հայտնի է դարձել ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանին ծեծի գործով բացառիկ մանրամասներ․ հանցագործությունը կատարելուց հետո տղամարդկանց տեղափոխում են ԱԺ նախկին պատգամավո Մհեր Սեդրակյանի գազալցակայան։ 

Երևան քաղաքի «Դալմա» առևտրի կենտրոնի հետնամասի ավտոկայանատեղիում Միհրան Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրած անձինք են Էրեբունի վարչական շրջանի բնակիչներ Հարություն Հովհաննիսյանը, Հովիկ Համբարձումյանը, Սամվել Խաչատրյանը, ինչպես նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Գրիգոր Պետրոսյանը։

 

 

«Իշխանության» աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպից հետո նշված անձանցից մեկը կապ է հաստատել Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի վարորդի հետ։ Նա էլ զանգահարել է Սեդրակյանի մեկ այլ վարորդի, որն էլ Հակոբյանին ծեծի ենթարկած տղամարդկանց Սեդրակյանի դստերը պատկանող ավտոմեքենայով տեղափոխում է Թոխմախում գտնվող Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցակայան։  

 

«Իշխանությունը» կապ հաստատեց Միհրան Հակոբյանի հետ՝ պարզելու համար, թե արդյոք նա տեղեկացված է իր նկատմամբ բռնություն գործադրած անձանց և Մհեր Սեդրակյանի միջև հնարավոր կապի մասին։ Ի պատասխան մեր հարցադրմանը՝ Հակոբյանը նշեց․ «Նախաքննական գաղտնիք է, մեկնաբանություն անել չեմ կարող»։

 

Նշենք, որ Հակոբյանը տեղեկությունը փաստացի չհերքեց։

Մենք փորձեցինք կապ հաստատել նաև Մհեր Սեդրակյանի եւ նրա որդու՝ Դավիթ Սեդրակյանների հետ՝ տեղեկությունը ճշտելու նպատակով, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

Միևնույն ժամանակ, մեր աղբյուրները տեղեկացնում են՝ Սեդրակյանների և Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի միջև հնարավոր կապի մասին։ 

Հիշեցնենք, որ շրջանառվող միակ վարկածն այն է, որ Միհրան Հակոբյանի ծեծը Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պատվերով է: Հակոբյանը դեպքից օրեր առաջ հարցադրում պարունակող մի գրառում էր արել ԱԱԾ տնօրենի ու գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ինտիմ կապի մասին ու րոպեներ հետո ջնջել: Լուրեր են շրջանառվում, որ հենց այս գրառման պատճառով է հաշվեհարդարը եղել:

 

 

Միհրան Հակոբյանը՝ անդրադառնալով իր նկատմամբ կատարվածին, ակնարկել էր, որ կրիմինալ տարրեր են «զակազն» իրականացրել։ «Նիկոլը սերտաճել է իր իսկ կողմից քրեածին անվանված բիզնեսի հետ: Բայց որ Նիկոլն ուղղակիորեն կրիմինալի հետ է սերտաճել ու կրիմինալին օգտագործում է քաղաքական գործընթացում, այ դա արդեն նորություն է: Ավելին, քաղաքագիտության կանոններով՝ կրիմինալի հետ սերտաճած Նիկոլի դիկտատուրան առաջիկայում շատ ավելի այլանդակ դրսևորումներ է ստանալու»,-գրել էր նա։

 

Նշենք, որ դատարանի որոշմամբ Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկած անձինք ազատ են արձակվել։

 

Նյութի աղբյուր՝ https://ishkhanutyun.am/hy/458

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպըԼոս Անջելեսի դատարանը Անջելինա Ջոլիին պարտավորեցրել է Բրեդ Փիթին փոխանցել գինեգործարանի գործին վերաբերող մի քանի գաղտնի անձնական հաղորդագրություններԴեկտեմբերի 20-ի տարադրամի փոխարժեքըԱդրբեջանական բենզինը կվաճառի Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերությունըԲագրատ և Արշակ սրբազանների հայտարարությունը կալանավայրիցԹրամփը պետք է բանակցի, գործարք կնքի ինքն իր հետ, եւ ինքն իրեն մեկ միլիարդ վճարիՁմեռային արևադարձ․ ցերեկվա տևողությունը կկազմի ընդամենը 9 ժամ 19 րոպե1 միլիոն դոլար «Ոսկե քարտի» համար վճարելու դեպքում ԱՄՆ ներգաղթը այժմ հնարավոր կլինի Մայամիում Ուկրաինայի հետ ամերիկացիների հանդիպումը ռեալ արդյունք չի տվելՔրիս Ջենները բացահայտել է, որ իր թոռը` Թեյթումը անսովոր կապ ունի իր նախկին ամուսնու հանգուցյալ Ռոբերտ Քարդաշյանի հետՊուգաչովայի նոր երգն անվանել են «Ռուսաստանին ուղղված ևս մեկ մարտահրավեր»Աստղագուշակ դեկտեմբերի 20-ի համար«Հրապարակ»․ ՔՊ-ն որոշել է հարբած գրոհայինների ուղարկել Մարյ աթոռ«Ժողովուրդ». Եզրաս արքեպիսկոպոսը իշխանություններչի հիմնական թիրախներից է դարձելԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսական սավառնող ավիառումբը Նովոպիդգորոդնոյում ոչնչացրել է ուկրաինական ողջ հենակետը (Տեսանյութ)Թաքեր Կարլսոնը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին անվանել է Դոնալդ Թրամփի հնարավոր իրավահաջորդՌուսական ուժերն ամբողջությամբ գրավել են Միրնոգրադը. Պոկրովսկ-Միրնոգրադի ճակատամարտն ավարտված էՀայաստանի «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» եւ «Տարվա լավագույն մարզիչի» քվեարկությունր մեկնարկել էՆաիր Տիկնիզյանի տրանսֆերային արժեքն աճել է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված