Կիեւի ողջ մետրոն հոսանքազրկված է Կիեւի «Հյուսիսային» կամուրջը կրկին հարձակման է ենթարկվել (Տեսանյութ) Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան Խոզ մի՛ եղիր․ ԶԱՐՄԱՆՔ И на старуху бывает проруха. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Աշտարակում սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազի ներկրման արժեքը կաճի Արագածոտնում տան գողին վնասազերծելիս տանտերը կրակnց է արձակել, գողը մաhացել է «Աստղիկ» ԲԿ-ում Ֆաշիզմի նոր դրսեւորումներ․ ի՞նչ է կատարվում Արեւմուտքում Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 20-ին

Իր 21-ամյա մերձավոր ազգականի դաժան սպանության համար վրեժխնդիր եղած տղամարդու նկատմամբ տնային կալանք սահմանեցին

Քրեական

Քննչական կոմիտեից հայտնում են.

«ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 27-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դահլիճում, դատական նիստի ավարտից անմիջապես հետո, Ս․Ն․-ն իր մերձավոր ազգականի սպանության մեջ մեղադրվող Է․Դ․-ից վրեժ լուծելու շարժառիթով, վերջինիս սպանելու դիտավորությամբ, մոտեցել և իր մոտ նախապես պահած դանակով հարվածել է նրա թիկունքին՝ առողջությանը պատճառելով ծանր վնաս։

Դահլիճում ծառայություն իրականացնող ՆԳՆ ոստիկանության ծառայողներն  Է․Դ․-ին անմիջապես հեռացրել են դատական նիստի դահլիճից, որից հետո Ս․Ն․-ն, չկարողանալով հանցագործությունն ավարտին հասցնել, դիմել է փախուստի:

Ս․Ն․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձը)։

Նախաքննության ընթացքում Ս.Ն.-ն հայտնաբերվել է, կալանավորվել:

2025 թվականի նոյեմբերի 25-ին վերջինիս նկատմամբ կիրառվել է տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք համակցված խափանման միջոցները:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»:

Նշենք, որ դատարանում Ս.Ն.-ի կողմից դանակահարված Էրիկ Դ.-ն որպես կասկածյալ ներգրավված էր 2024 թվականի հուլիսի 17-ին մի խումբ անձանց հետ Ստեփանավանի բնակիչ 21-ամյա Հայկ Մ.-ին առանձնակի դաժանությամբ սպանելու գործով։ Սպանությունը կատարելուց հետո կասկածյալն ու նրա հետ գտնվող անձինք երիտասարդի դին ավտոմեքենայով տեղափոխել  էին Ստեփանավան քաղաքի մոտակա դաշտավայր, հրկիզել այն և թաղել։

Մոխրացած դիակը հայտնաբերվել էր ամիսներ անց միայն՝ հոկտեմբերի 9-ին։

Հոկտեմբերի 27-ին կայացած  դատական նիստին  Ս.Ն.-ն, որը սպանվածի հարազատն է, վրեժխնդիր լինելու նպատակով դանակով հարվածել էր մեղադրյալ Էրիկ Դ.-ին։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ