Դավիթ Համբարձումյանի ազատազրկումը քաղաքական հաշվեհարդար է. ՀՀԿ ԵԿ Մասիսի երիտասարդների ակցիան Համբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքը մակագրվել է դատավորների, որոնց մասին չկա ինֆորմացիա Անխափան աշխատանք եւ անձնական երջանկություն հարգելի գործընկեր Ռուսական ուժերը նոր ճակա՞տ են բացում Վրաստանն ու Ադրբեջանը քննարկել է նոր անցակետի կառուցման հարցը Ուկրաինան կրիտիկական կախվածություն ունի ԱՄՆ-ից.Կիրիլ Բուդանով Կիրկորովը արձագանքել է Պուգաչովայի խոսքերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարևոր ազդանշան է հղել Արևմուտքին Թրամփը կհանդիպի՞ Պուտինի հատուկ ներկայացուցչի հետ Հիասթափություն կա. Մխիթարյան

Չալաբյանի «մալինովի» քարոզարշավը, Նիկոլին վնաս չէ, վնաս չէ...

Ներքաղաքական

Օրերս մամուլում շրջանառվեց տեղեկություն, որ «Հայաքվե» հասարակական-քաղաքացիական միավորումն ակտիվորեն պատրաստվում է 2026 թվականի համապետական ընտրություններին։ Ավելին՝ «Հայաքվե»-ի անդամ Մենուա Սողոմոնյանը հաստատել է տեղեկությունը եւ ընդգծել, որ պատրաստ են արտախորհրդարանական ընդդիմության դաշտում արդյունավետ համախմբման գնալ, նախընտրական դաշինք ձեւավորել, ինչի շրջանակներում տարբեր ուժերի հետ կոնտակտներ եղել են եւ կան:

Հատկանշական է, որ այդ կոնտակտների շարքում կան շշուկներ, որ համախմբվելու կունսուլտացիաներ են անցկացվում նոր ձեւավորված «Միասնության թեւեր» շարժման հիմնադիր ու առաջնորդ Արման Թաթոյանի հետ: Բայց սա դեռ մի կողմ: Նախ անդրադառնանք, թե ինչ գումարներով է Չալաբյանը ընդդիմադիր դաշտում ակտիվություն դրսեւորում եւ մի հատ էլ ընտրությունների պատրաստվում:

Կա «Արմբերրի» ՓԲ ընկերություն, որը զբաղվում է կիսաօրգանական ճանապարհով մշակվող ազնվամորու աճեցմամբ: Հիմնադրման պահից առ այսօր Ավետիք Չալաբյանը հանդիսանում է այդ ընկերության խորհրդի նախագահը եւ վերահսկող բաժնետերը: Ծանոթանալով ընկերության իրավական շահառուների հայտարարագրին՝ կարելի է տեսնել, որ Ավետիք Չալաբյանը ընկերության իրական շահառուն է՝ 62 տոկոս ուղղակի մասնակցության ուժով: Եվ ահա այս բիզնեսը ծաղկում է 2018 թվականից հետո, երբ իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը: Ավելին՝ միլիոնավոր դրամների սուբսիդիաներ է ստանում կառավարությունից:

Փաստորեն, ի՞նչ է ստացվում, Չալաբյանին կառավարությունը մեծ գումարներ է տվել, որ բիզնեսը ծաղկեցնի ու իր դեմ ընդդիմություն աշխատի՞: Այս պարագայում՝ Չալաբյանը կա՛մ ուտող-ուրացող է, կա՛մ կա դավադիր համաձայնություն՝ զուտ դիրքավորվել ընդդիմադիր դաշտում եւ, օրինակ, ընտրություններին փոշիացնել ընդդիմադիր ձայները, երրորդ տարբերակ եթե կա, ուրեմն՝ այն որեւէ տրամաբանությունից դուրս է:

Բայց հարցը միայն կառավարությունից փող ստանալն ու ընդդիմադիր աշխատելը չէ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում 28.08.2020-ին հրապարակված նյութից տեղեկանում ենք, որ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին եւ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերն այցելել են Կոտայքի մարզի Զորավան համայքնում գործող «Արմբերրի» ընկերություն։

«Ուրախ ենք արձանագրել, որ, համագործակցելով կառավարության եւ այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսին Միջազգային զարգացման գործակալությունն է, մենք կարողանում ենք աջակցել բիզնեսին հաջողության հասնելու հարցում։ «Արմբերրի» ընկերությունն այդ եռակողմ համագործակցության արդյունքում զարգացող բիզնեսի հիանալի օրինակ է», - ամփոփելով շրջայցի արդյունքները՝ այն ժամանակ նշել է դեսպան Լին Թրեյսին։

Համաձայնեք, որ չափազանց հուզիչ է, երբ ԱՄՆ դեսպանը գնում է Չալաբյանի «մալինայի» այգիներ եւ ասում, որ իրենք էլ են աջակցում յուր բիզնեսին: Եվ հիմա ինչ-որ մեկը կարող է պնդել, որ ԱՄՆ դեսպանության եւ Կառավարության ջանքերով բիզնես զարգացնող Չալաբյանը թունդ ընդդիմադիր է հերիք չէ, մի հատ էլ ունի, ասենք, արտաքին քաղաքականության վերաբերյալ Փաշինյան Նիկոլից տարբերվող տեսլակա՞ն: Մեկ էլ այդպես հակառուսական գաղափարախոսությամբ հայտնի «Շանթ Դաշինք»-ի հետ միավորված Արման Թաթոյանի արտաքին քաղաքական տեսլականն է «այլ»:

Տղե՛րք, առանց ձեզ էլ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է գցի արեւմտյան փոսը, ի՞նչ նեղություն եք քաշում, խառնվում եք: Թեպետ մի հարցում Չալաբյանն իսկապես անգերազանցելի է՝ ստորագրահավաք հավաքելու: Հիմա էլ «Հայաքվեն» նախաձեռնել է կենսաթոշակները 50 տոկոսով բարձրացնելու ստորագրահավաք, որին կարող է մասնակցել յուրաքանչյուր չափահաս անձ: Հետաքրքիր է՝ այդ չափահաս անձանցից հեչ ոչ ոք չի հարցնո՞ւմ՝ ի՞նչ եղավ ստորագրություններով Արցախը փրկելու հարցը, հիմա այն թղթի կտորներով, որ մարդիկ ստորագրում էին եւ մի հատ էլ վկայական ստանում, ո՞ւր գնան՝ ՄԻԵ՞Դ, Հաագայի դատարա՞ն, Ալիեւի՞, թե՞ Նիկոլի մոտ: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Դավիթ Համբարձումյանի ազատազրկումը քաղաքական հաշվեհարդար է. ՀՀԿ ԵԿ Մասիսի երիտասարդների ակցիանՁանձրալի երեսառած երեխա․ Փիմբլեթը կրկին կոշտ է արտահայտվել Ծառուկյանի հասցեինԳյումրու Սուրբ Յոթ Վերք Եկեղեցում պատարագ մատուցվեց, աղոթք բարձրացվեցՀամբարձումյանի դատավճռի դեմ ներկայացված բողոքը մակագրվել է դատավորների, որոնց մասին չկա ինֆորմացիաՔՊ֊ն հարգող, կարգալույծ եղած սարկավագը նիկոլականներին քլնգող գրառում է կատարելԱնխափան աշխատանք եւ անձնական երջանկություն հարգելի գործընկերՌուսական ուժերը նոր ճակա՞տ են բացումՈւկրաինան 90 միլիարդ եվրոն կվերադարձնի ԵՄ-ին միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը վճարի փոխհատուցումՖրանսիան հրաժարվել է հյուրընկալել «Մանկական Եվրատեսիլ»-ը՝ ֆինանսական պատճառներովՎրաստանն ու Ադրբեջանը քննարկել է նոր անցակետի կառուցման հարցըԱրագածոտնի թեմի եկեղեցիներում կիրակնօրյա պատարագներ կմատուցվեն․ ժամանակացույցՈւկրաինան կրիտիկական կախվածություն ունի ԱՄՆ-ից.Կիրիլ ԲուդանովԿիրկորովը արձագանքել է Պուգաչովայի խոսքերինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարևոր ազդանշան է հղել ԱրևմուտքինԻնչպես է կեղծվել Եզրաս Սրբազանի մասին КГБ-ի տեղեկանքը. Գեղամ Մանուկյան Եգիպտոսի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել ուկրաինական ճգնաժամի լուծման ջանքերին ՆԱՏՕ-ում հույս ունեն հաջորդ տարի համաձայնեցնել ՀՀ-ի հետ նոր գործընկերության շրջանակային փաստաթուղթը Թրամփը կհանդիպի՞ Պուտինի հատուկ ներկայացուցչի հետՄահացել է ՌԴ ժողովրդական արտիստ Անատոլի Լոբոցկին ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված