Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Ֆիլիպ Կիրկորովի նկատմամբ հետախուզում է հայտարարել
Շոու բիզնեսՈւկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈւԱԾ) ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովի նկատմամբ հետախուզում է հայտարարել։
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, երգիչը գործակալության տվյալների բազայում ավելացվել է հոկտեմբերի 30-ին, սակայն տեղեկատվությունը հրապարակվել է միայն այսօր։
Ըստ տեղեկությունների՝ Ֆիլիպ Կիրկորովին մեղադրանք է առաջադրվել հեռակա կարգով Ղրիմում և Դոնեցկում իր համերգային ելույթների կապակցությամբ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

