Զապորոժեի արեւմուտքում ուկրաինական պաշտպանությունը սկսում է փլուզվել (Քարտեզ)
ՄիջազգայինԱյսօր հայտնի դարձավ, որ ռուսական ուժերը երկու-երեք հատվածում ճեղքել են ուկրաինական պաշտպանությյան վերջին ամրացված բնագիծը: Ներկա պահին ռուսները գրոհում են Տերնովատոե բնակավայրը: Դրա անկման դեպքում, փորձագետները վստահ են, որ այս ուղղությամբ ուկրաինական պաշտպանությունը պարզապես կփլուզվի: Առավել եւս, որ ավելի հարավ ռուսներն արդեն գործնականում գրավել են Գուլյայպոլեն:
Որոշ աղբյոււրներ հայտնում են, որ ուկրաինական կողմը սկսել է ավելի արեւմուտք՝ Վերին Տերսա գետի արևմտյան ափին (քարտեզում՝ «1») նոր պաշտպանական գիծ կառուցել: Դժվար է ասել, թե ինչ կստացվի, սակայն այդ շինարարությունը գալիս է հուշելու, որ ուկրաինական կողմն արդեն սպասում է, ռուսները կարող են արագորեն հասնել մինչեւ մարզկենտրոն Զապորոժե:
