Ուկրաինական աղբյուրները հայտարարել են ռուսական «Վարշավյանկա» դասի սուզանավ խոցելու մասին (Տեսանյութ)
ՄիջազգայինՈւկրաինական աղբյուրները, կցելով տեսանյութ, պնդում են, որ Նովոռոսիյսկի նավահանգստում կարողացել են խոցել «Վարշավյանկա» դասի ռուսական սուզանավը՝ ծովային հեռակառավարվող անպօդաչուի միջոցով:
Եթե լուրը հաստատվի, դա մի շարք հետեւություններ եւ հետեւանքներ է խոստանում:
Նախ, պայթյունի տեսագրությունը գերազանց որակի է, որը խոսում է տեղում նկարահանողների առկայության մասին: Այսիքն, ուկրաինացիներին հաջողվել է այդքան մոտ հասնել: Դա ռուսների համար լուրջ բացթողում է: Առավել եւս, որ ուկրաինական անօդաչուին հաջողվել է մտնել ռազմական նավահանգիստ, այսինքն՝ պաշտպանությունն առնվազն կաղում է:
Բայց նաեւ, Նովոռոսիյսկի ռազմական նավահանգիստն ունի միջուկային օբյեկտի համարում, նմանապես՝ սուզանավը: Սա ռուսները կգնահատեն, որպես հարձակում ռուսական ստրատեգիական նշանակության համակարգի վրա: Պատասխանը պետք է լինի առնվազն համարժեք:
