Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Ադրբեջանի իշխանությունները համաներում են շնորհել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիաների բոլոր մասնակիցներին

Ներքաղաքական

Ադրբեջանի իշխանությունները որոշել են համաներում շնորհել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ բոլոր ագրեսիաների մասնակիցներին։

Ինչպես հայտնում է APA-ն, համաներման մասին ակտի նախագծի համաձայն՝ նախատեսվում է պատժից կամ քրեական պատասխանատվությունից ազատել 44-օրյա պատերազմին և Լեռնային Ղարաբաղի օկուպացիային անմիջականորեն մասնակցած անձանց, ինչպես նաև այդ գործողությունների ընթացքում զոհված կամ անհետ կորած անձանց մերձավոր ազգականներին և հաշմանդամություն ձեռք բերած անձանց:

Այս «մարդկային» համաներման նախաձեռնողը անձամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է։

Դրանով իսկ Ադրբեջանի իշխանությունները կամրապնդեն հայատյացության քաղաքականությունը, որն ակտիվորեն իրականացվում է կրտսեր Ալիևի իշխանության գալուց ի վեր։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ