⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Սերգեյ Լավրովի` Իրան կատարած այցի ժամանակ քննարկված հարցերից մեկը հարստացված ուրան Ռուսաստան արտահանելու հնարավորությունն էր Ֆրանսիայի զանգվածային բողոքի ցույցերն ակտիվորեն տարածվել են նաև Իտալիայում 14 տոննա կշռող ամերիկյան ռումբի տեխնոլոգիան մեր տրամադրության տակ է. ԻՀՊԿ–ի գեներալ Ձեռնարկվում են միջոցառումներ անձին հայտնաբերելու ուղղությամբ․ ՆԳՆ՝ Երևանում՝ ավտոբուսում, միջադեպի մասին Ռուսական բանակը Զապորոժեի հարավային ճակատում գրավել է ռազմավարական Օմելնիկ բնակավայրը ԱՄՆ-ն կրկին չի զգուշացրել Կիևի վրա բալիստիկ հարվածի մասին. Ուկրաինայի զինված ուժեր Մակրոնը փախել է այրվող Ֆրանսիայից. Փորձագետներ Մենք միջուկային զենքի մասին համաձայնագիր կկնքենք Ռուսաստանի և Չինաստանի հետ. Թրամփ Այս հաղթանակը նաեւ մեր դասականներին է, որոնք մեզ հետ չեն. Միլիտոնյան

Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Իրավական

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:

Մասնավորապես՝

  • Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Մովսես Անտոնյանը փոխադրվել է Լոռու մարզի դատախազի պաշտոնին:
  • Լոռու մարզի դատախազ Արմեն Շահբազյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի պաշտոնին:
  • Քրիստինե Մանուկյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի պաշտոնին:
  • Միլենա Տոնեյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի պաշտոնին:
  • Արման Մանուչարյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազի պաշտոնին:
  • Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Ալինա Համբարձումյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
  • Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ Էլեն Ալեքսանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
  • Կոտայքի մարզի դատախազի տեղակալ Գոռ Խանզադյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
  • Տիգրանուհի Բադալյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
  • Գեղարքունիքի մարզի դատախազության ավագ դատախազ Արսեն Մկրտչյանը փոխադրվել է Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:
  • Գևորգ Հակոբյանը նշանակվել է Արագածոտնի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնից:
  • Տավուշի մարզի դատախազության դատախազ Անահիտ Այվազյանը փոխադրվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:
  • Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Տիգրան Վարդանյանը փոխադրվել է Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
  • Գրիգոր Հարությունյանը նշանակվել է Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնից:
  • Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազ Արեգ Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
  • Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Մհեր Եսայանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
  • Արմավիրի մարզի դատախազության դատախազ Գալուստ Ղազարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
  • Կապանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Մհեր Ղահրամանյանը փոխադրվել է Կոտայքի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին:
  • Տավուշի կայազորի զինվորական դատախազության դատախազ Վահագն Վարդանյանը փոխադրվել է Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ