Թրամփն առաջարկել է Զելենսկուն՝ հանդիպել Պուտինի հետ Մոսկվայում. Bloomberg Թրամփի եւ Սիի բանակցությունների առանցքը «Պոտսդամ 2»–ն է Նյու Յորք այցից միայն չստիկները «քյար» մնացին Կիևի հարձակումներին Ռուսաստանի պատասխանն այնքան զգայուն էր, որ Կիևը հրադադարի խնդրանք ներկայացրեց. Պուտին Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց մրցաշարում (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել Որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ. Յուրա Մովսիսյան Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժիններ փոխանցելու ձևաչափ չկա. ԱԳՄԱ Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները

Արցախցիները նամակով դիմել են Վեհափառին՝ խնդրելով քննարկել Արցախի թեմի առաջնորդին փոխելու հարցը

Հասարակություն

Արցախյան քաղհասարակության ներկայացուցիչների նամակ են ուղղել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին։

 

«Վեհափառ Տեր,

 

Արցախցիներս ակամայից կանգնած ենք ցավալի իրողության առաջ՝ դիմել Ձերդ Սրբությանը՝ հայտնելով մեր խորը հիասթափությունն ու զայրույթը ՀԱՍԵ Արցախի թեմի ներկայիս առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի վերջին քայլերի և հրապարակային պահվածքի վերաբերյալ։

 

Խիստ մտահոգիչ և անասելի վիրավորական էր բոլորիս համար տեսնել, թե ինչպես է Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, խախտելով մեր Սուրբ Եկեղեցու օրենքները, փաստացի ըմբոստացել ազգընտիր և օծյալ Ամենայն Հայոց Հայրապետի դեմ, ով մշտապես իր անքակտելի ուշադրության կենտրոնում է պահել ու պահում Արցախ աշխարհի և արցախահայության խնդիրները՝ հանդես գալով մեր իրավունքների պաշտպանության կարևորագույն նախաձեռնություններով, այդ թվում՝ միջազգային բարձր հարթակներում։

 

Մեզ համար անընդունելի է նաև այն, որ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ով կոչված է պաշտպանելու իրեն հանձնված սրբություններն ու հավատավոր ժողովրդին, այդ կոչմանը հակընդդեմ գործողություններ է կատարում։ Նա, մասնավորապես, հարգանքի ու պատվի է արժանացնում Արցախն իր վանքերով, եկեղեցիներով, խաչքարերով, գերեզմաններով ու սրբավայրերով թշնամուն հանձնելու քաղաքական որոշման թիվ մեկ պատասխանատուին՝ փաստացիորեն միանալով վերջինիս հակաեկեղեցական սրբապիղծ արշավին։

 

Նման քայլը թե՛ իր բովանդակությամբ, թե՛ իրականացման ձևով մեր բոլորի կողմից ընկալվեց ոչ միայն խոնարհում Նիկոլ Փաշինյանի առջև, այլ նաև վերջինիս քայլերի ուղղակի արդարացում, ինչն, իհարկե, առաջացրեց Արցախի մեր ժողովրդի արդարացի զայրույթն ու վստահության կորուստը տվյալ հոգևոր առաջնորդի նկատմամբ։

 

Առանձնապես ցավալի է, որ մեր հավատավոր ժողովրդի բազում դիմումներին ի պատասխան՝ նա մինչ օրս ոչ միայն չի զղջացել և ներողություն չի հայտնել արցախահայությանը, այլ նույնիսկ խուսափում է սեփական հայրենակիցների ու հավատավոր հոտի հետ հանդիպումներից, չի պատասխանում հեռախոսազանգերին, ցուցաբերում է բացահայտ անհարգալից վերաբերմունք իրեն հանձնված համայնքի նկատմամբ։

 

Վերոգրյալի հիման վրա խնդրում ենք քննարկել Արցախի թեմի առաջնորդին փոխելու հարցը, քանզի ներկայիս առաջնորդը լիովին կորցրել է Արցախի հավատացյալ ժողովրդի վստահությունը, և իր իսկ բռնած ճանապարհի պատճառով այլևս չունի որևէ բարոյական հիմք՝ շարունակելու առաջնորդել դավաճանված Արցախի հայոց թեմը։

 

Խնդրում ենք Ձերդ Սրբությանն ընդառաջ գալ Արցախի Ձեր հոգևոր զավակների խնդրանքին և մեր ձայնը լսել որպես հավատավոր ժողովրդի իրական զգացմունքների արտահայտություն։

 

Որդիական խոնարհութեամբ մատչիմք ի համբոյր Ձերդ Սրբութեան Օծեալ Սուրբ Աջոյն`

 

Ռոման Երիցյան

 

իրավապաշտպան, փաստաբան

 

Հայտարարությանը միացած հասարակական կազմակերպություններ

 

«Արցախի ավագների խորհուրդ» ՀԿ

 

«Վասն հայրենյաց» ՀԿ

 

«Արցախ Միություն» ՀԿ

 

«Արցախի օյամա կիոկուշին կարատե-դո ֆեդերացիա» ՀԿ

 

«Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ

 

«Վերածնվող Արցախ» ՀԿ

 

«Արդարություն և վերադարձ» ՀԿ

 

«Ավետիս Պուլուզյան» բարեգործական ՀԿ

 

«Մտքի ուժ» ՀԿ

 

«Նախնյաց հետքերով» ՀԿ

 

«Հավասար հնարավորություն» սոցիալական, երիտասարդական ՀԿ

 

Արցախի «Զինվորի կողքին» ՀԿ

 

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ

 

«Մայրություն» ՀԿ

 

«Վերադարձ» կիոկուշին կարատեի ակումբ ՀԿ

 

«Այսօր հանուն վաղվա» ՀԿ

 

«Արցախի սպորտի և երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ

 

«Արցախի մարտարվեստների ասոցիացիա» ՀԿ

 

«Արցախի խառը մենամարտերի ֆեդերացիա» ՀԿ

 

«Արցախի մուայթայի ֆեդերացիա» ՀԿ

 

Հայտարարությանը միացած հասարակական գործիչներ

 

Ռուբեն Մելիքյան — Արցախի 2-րդ Մարդու իրավունքների պաշտպան

 

Արտակ Բեգլարյան — Արցախի 3-րդ Մարդու իրավունքների պաշտպան

 

Գեղամ Ստեփանյան — Արցախի գործող Մարդու իրավունքների պաշտպան

 

Նարե Սիմոնյան — հասարակական գործիչ»։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Թրամփն առաջարկել է Զելենսկուն՝ հանդիպել Պուտինի հետ Մոսկվայում. BloombergԹրամփի եւ Սիի բանակցությունների առանցքը «Պոտսդամ 2»–ն էՆյու Յորք այցից միայն չստիկները «քյար» մնացինԿիևի հարձակումներին Ռուսաստանի պատասխանն այնքան զգայուն էր, որ Կիևը հրադադարի խնդրանք ներկայացրեց. ՊուտինԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականը հաղթանակով մեկնարկեց մրցաշարում (տեսանյութ)Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել Որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ. Յուրա Մովսիսյան Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին TRIPP-ում ներդրումների դիմաց մասնաբաժիններ փոխանցելու ձևաչափ չկա. ԱԳՄԱ Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի դեսպանին․ քննարկվել են տարածաշրջանային զարգացումները Իրենք էլ գիտեն, որ դա այդպես չի լինելու․ Տնտեսագետը՝ Եվրոպայով տարվածներինԲանակցային գործընթացը ներկայումս բավականին արագ է առաջ շարժվել. Ուկրաինական աղբյուրՈւկրաինան մտնում է պատերազմի ամենադժվար շրջանը. Ռուսաստանը ոչնչացնում է տնտեսությունը. The New York TimesԿիեւում հարձակման են ենթարկվել McDonald's-ի պահեստներն ու տվյալների կենտրոններըՍարսափ․Հանգուցյալների դագաղների համար տրվող սիմվոլիկ գումարի հաշվին պաշտոնյանների աշխատավարձն են բարձրացնումՕրենքով գող «Զապ»-ը կալանավորվել է Աջափնյակում շրջող օտարերկրացու մոտ 51 փաթեթ կոկաին է հայտնաբերվել ՇՏԱՊ․ ՀՀ իրավապահ մարմիններին խնդրում եմ հայտարարությունս ընդունել, որպես հանցագործության մասին հաղորդումTRIPP-ը էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց. ԱլիևԵվրագոտում նոր թղթադրամները շրջանառության կդրվեն 2030-ականների սկզբից

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված