Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

«Թափառող հավատացյալների հոտը», որոնց կարելի է մի վինետկայի մեջ տեղավորել, ի՞նչն է ծափահարում. Լիլիթ Գալստյան

Ներքաղաքական

Եվ, այնուամենայնիվ, դժվարանում եմ հասկանալ, թե «թափառող հավատացյալների հոտը», որոնց կարելի է մի վինետկայի մեջ տեղավորել, ի՞նչն է ծափահարում, գրել է ԱԺ «Հայաստան» խմբակության անդամ Լիլիթ Գալստյանը՝ ապա ավելացրել.

«Իր 5000 զավակների եղերական մա՞հը,

Երեք հազարամյա հայկական Արցախի էթնիկ զտումն ու կորո՞ւստը,

Բաքվում հայ ռազմագերիների ու Արցախի քաղաքական ղեկավարության կեղեքումն ու մեր հավաքական նվաստացո՞ւմը,

Արևմտյան Ադրբեջանի օրեցօր մոտեցող ուրվակա՞նը,

Ադրբեջանական զորամիավորումների կողմից բռնազավթված ՀՀ 210 քկմ-ն,

1700 -ամյա Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու թրքաբարո ասպատակությո՞ւնը,

Արցախի հայկական հետքի բարբարոսական ոչնչացո՞ւմը,

Հայաստանի միջազգային նվաստացո՞ւմը,

Շարունակվող կապիտուլյացիա՞ն,

Քաղաքական բանտարկյալների առկայությո՞ւնը,

Խորացող բռնատիությո՞ւնը,

Մեղրիից պոկվող միջա՞նցքը,

Պառակտված ու խելագարության շեմին ապրող հասարակությունը,

Թե՞ համապարփակ քաղաքական ու բարոյական կոլապսն ու ուրացումը։

Ի՞նչը...»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ