Հայաստանի «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» եւ «Տարվա լավագույն մարզիչի» քվեարկությունր մեկնարկել է Նաիր Տիկնիզյանի տրանսֆերային արժեքն աճել է ՀՐԱՏԱՊ. Աշխարհի մասշտաբով բազմաթիվ կայքեր ժամանակավորապես կանգնել կամ դանդաղել են Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Հայտնի փաստաբանն արժանացավ մրցանակի Ադրբեջանական բենզինը կվաճառի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանը Լեւոն Արոնյանը` Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն... Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքը Մայր Աթոռի բակում տեղի ունեցածը հայրենադավություն էր, մեր հավատի նկատմամբ ոտնձգություն էր. Սերժ Սարգսյան Ընթանում է Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը

Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան

Տեսանյութեր

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման համակարգող, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ։

«ՆԻԿՈԼԻՆ ԽԱԲԵՑԻՆ, ԻՆՉՊԵՍ ՀԱՍՈՒՆ ՄԱՐԴԻԿ ԽԱԲՈՒՄ ԵՆ ՓՈՂՈՑԻ ՋԱՀԵԼՆԵՐԻՆ»

Գերմանիա պետական այցի արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը նպատակ չէ, բայց մյուս կողմից Եվրամիության անդամ դառնալը նպատակ է: Ի վերջո, ո՞ւր է տանում նա Հայաստանը։

Նիկոլ Փաշինյանը, ինչպես միշտ, անում է խիստ անտրամաբանական, հակասական եւ ծիծաղելի հայտարարություններ, որոնք, պարզապես, աշխարհում քմծիծաղ են առաջացնում։ Բանն այն է, որ չի կարող լինել Հայաստանը ե՛ւ ԵՄ, ե՛ւ ԵԱՏՄ անդամ: Մի քանի անգամ Նիկոլին շատ բարձր մակարդակով դրա մասին ասել են, որ չի կարող լինել այդպես, բայց նա էլի իր էշն է քշում։ Իրեն թվում է, որ ամբողջ աշխարհն իր դուքյանն է, որտեղ կարող է իր ֆռիկներով ֆռացնել բոլորին. մի կողմից` օգուտներ քաղել ԵԱՏՄ-ից, մյուս կողմից` Եվրամիության ղեկավարությանը համոզել, որ իբր թե գնում է դեպի ԵՄ: Ընդ որում, միեւնույն ժամանակ, իր համար նահանջի ճանապարհներ է թողնում՝ ասելով, թե՝ մենք դեռ չենք հասել Եվրամիությանն անդամակցելու աստիճանի, դրա համար չենք դիմում:

Պատկերացրեք՝ գնում է ԵՄ, բայց չի դիմում անդամակցության համար, ինչպես օրինակ, ՀԱՊԿ-ից դուրս է գալիս, բայց դուրս գալու դիմում չի տալիս։ Սա կոչվում է գյուղական ճարպկության դասական օրինակ, որն աշխարհում, էլի եմ ասում՝ քմծիծաղ է առաջացնում: Ոմանք ասում են` գլխի հետ ինչ-որ խնդիր ունի, ոմանք ասում են` մեզ ուզում է խաբել, համենայնդեպս, բոլոր դեպքերում էլ սա մեզ պատիվ չի բերում։

Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա այստեղ էլ է ծիծաղելի իրավիճակ, որովհետեւ ամբողջ աշխարհը հիմա ուզում է հրաժարվել ԵՄ-ի հետ գործ ունենալուց, այդ թվում՝ ԵՄ անդամները, իսկ Նիկոլը որոշել է, որ անպայման պետք է երկիրը տանի դեպի Եվրամիություն՝ այն դեպքում, երբ  ԵՄ-ն ուղղակի քայքայվում է։ Տեսեք, Թրամփը` աշխարհի ամենաառաջին հզոր պետության ղեկավարը, հայտարարում է, որ ԵՄ-ի հետ գործ ունենալը, այսպես ասած, սխալ է: Ավելին, Միացյալ Նահանգների ռազմավարական կոնցեպցիայում նշված է, որ ԵՄ-ն քայքայվող տարածք է: ԱՄՆ նախագահը նույնիսկ ընդգծել է, որ պետք է ստեղծվի Մեծ ութնյակի փոխարեն հնգյակ, որտեղ Եվրամիություն չի լինի, կլինի՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան: Նույն Թրամփը ԵՄ-ին, ըստ էության, հեռու է պահում, թույլ չի տալիս շատ խառնվել ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքին։ Իսկ Թրամփի ամենամոտ մարդկանցից մեկը, որն աշխարհի ամենահեղինակավոր եւ ազդեցիկ դեմքերից մեկն է՝ Իլոն Մասկը, Եվրամիությունն անվանել է 4-րդ ռեյխ: Թե ինչ է լինում ռեյխերի պատմության ավարտը, մենք գիտենք. ռեյխերը ոչնչանում էին։ Ինչքան գերմանացիները ստեղծում էին ռեյխ, այնքան այդ ռեյխի գլխին տալիս էին, իր ամբիցիաների, նկրտումների պատճառով ստանում էր համապատասխան եւ արժանի հակահարված։

Մասկը նաեւ հայտարարել է, որ պետք է կազմաքանդել Եվրամիությունը, որովհետեւ այն ճնշում է երկրների ինքնիշխանությանը, որոնք դրա անդամն են (28 պետություն): Նիկոլը, որ այդքան գոռում է՝ «ինքնիշխանությո՜ւն, ինքնիշխանությո՜ւն», գուցե կարդա՞ Թրամփի, Մասկի հայտարարությունները, որտեղ մարդիկ ասում են, որ Եվրամիության անդամ պետությունները կորցրել են իրենց ինքնիշխանությունը։ Ավելին՝ Եվրամիության անդամ պետություններից մի քանիսը, օրինակ` Հունգարիան, Չեխիան, Սլովակիան արդեն իսկ մեղադրում են Եվրամիությանը, որ ոչնչացնում է ինքն իրեն, ճնշում է իրենց ինքնիշխանությանը, էներգետիկ անկախությանը։ Էլ չասենք դեմոգրաֆիական խնդիրների մասին. ԵՄ շատ անդամ երկրներ արդեն այսօր կորցրել են իրենց դեմքը, որովհետեւ միգրանտներն Աֆրիկայից, Ասիայից արդեն հավասար թիվ են կազմում՝ տեղացի բնակիչների հետ: Փաստացի Եվրամիությունը քանդվող, քայքայվող տարածք է, որտեղ մեզ ուզում է քարշ տալ Նիկոլը:

Եվ բացի այս ամենից, ամենակարեւորն այն է, որ Եվրամիությունը նպաստեց եւ թելադրեց, որպեսզի Նիկոլը հրաժարվի Արցախից։ Ըստ էության, Նիկոլին խաբեցին այնպես, ինչպես հասուն մարդիկ խաբում են փողոցի ջահելներին, խոստացան մեծ-մեծ ապագա Եվրամիության հետ կապված, հետո ասացին` բայց դու դրա համար պետք է հրաժարվես Արցախից: Նա հրաժարվեց Արցախից ու տեսավ, որ տեղը ոչ մի բան չկա, հենց այնպես տվեց։ Այսօր նա հասկանում է, որ իրեն խաբել են, որ Եվրամիությունը չի կարող ունենալ հարց լուծող, կարգավորող, Հայաստանի անվտանգությունն ապահովող դերը, բայց գնում է Գերմանիայի կանցլերի մոտ՝ այն դեպքում, որ հաստատ սա դժգոհություն է առաջացնելու ոչ միայն Ռուսաստանում, այլ նաեւ Միացյալ Նահանգներում։

«ԵՄ-Ն ՓՈՐՁՈՒՄ Է ԽԱՌՆՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»

Ի դեպ, Եվրամիությունն անգամ իր այս վատթար վիճակում պատրաստ է Հայաստանին մեծ գումարներ տալ՝ միայն նրա համար, եթե միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կայա Կալասն ու ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն ուղիղ հայտարարեցին, որ 15 միլիոն եվրո են հատկացնում, որպեսզի առաջիկա ընտրություններին դրսից ազդեցություն չլինի՝ իրենցից բացի, հանկարծ պրոռուսական իշխանություն չձեւավորվի:

Սա նշանակում է, որ Եվրամիությունն ուղղակիորեն փորձում է ներթափանցել եւ խառնվել հայաստանյան ընտրություններին։ Անթաքույց ասում է` ես քեզ այսքան փող կտամ, որպեսզի խորհրդարան անցնեն այն կուսակցությունները, որոնք ինձ պետք են: Ավելի թափանցիկ` երկրի ներքին քաղաքական գործերի խառնվել, էլ հնարավոր չէ պատկերացնել։

Նիկոլը եւ նիկոլանմաններն՝ իրենց ողջ «թայֆայով», իրենց աջակցող, Արեւմուտքի ոտքերը լիզող եւ նրա պատվերները կատարող գյադա-գյուդաներով ուղղակի հրճվում են, որ 15 միլիոն եվրո են տալու Հայաստանին: Սա Եվրոպայի համար փոքր գումար է, բայց Հայաստանի համար մեծ գումար է, որը նրանք կարող են զխտկվել: Ավելին՝ շուտով իրար մեջ կռվելու են, թե ով է ավելի հակառուսական, որպեսզի ավելի շատ այդ փողից ստանա եւ այլն։ Բայց փաստը մնում է փաստ` Եվրամիությունը խառնվում է Հայաստանի ներքին գործերին, խառնվում է ընտրություններին։ Արդեն իսկ կարելի է ասել՝ եթե այդ գումարը եկավ Հայաստան, ընտրություններն ապօրինի են, լեգիտիմ չեն: Այդ ընտրությունների արդյունքները պետք է արդեն այս գլխից համարել, որ գնված են Եվրամիության կողմից 15 միլիոն եվրոյով:

«ԱՅՍ ԴՄԲՈ ԱՂՋԻԿԸ ԵԿԵԼ Է, ՄԵԶ ԿՅԱ՞ՆՔ Է ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ»

Փաստորեն, առաջիկա խորհրդարանական ընտրություններին Հայաստանում կիրառվելու է «Մոլդովասցենա՞րը:

— Այնպիսի պետություններում, ինչպիսին Հայաստանն է, Մոլդովան, նույնիսկ Ուկրաինան, որն ուներ 40 միլիոնանոց բնակչություն ժամանակին, իսկ այսօր դարձավ քարկտիկի քար, բերում եւ գլխին դնում են տիկնիկներ, որոնց խաղավարները խաղացնում են: Սրանք արդեն քվազի երկրներ են, այսինքն՝ իրական, անկախ երկրներ չեն:

Մի եվրոպացի քաղաքական գործիչ, որը եվրապառլամենտի անդամ է, այդ Կալաս կոչված աղջնակին համեմատեց իր տան ծովախոզուկի հետ։ Ասում է` իմ ծովախոզուկն ավելի խելացի է, քան` դու: Այդ էստոնացի սիրունիկ եւ անգրագետ աղջիկը, որն, ի դեպ, էստոնական կոմունիստական կուսակցության շատ հայտնի դեմքերից մեկի դուստրն է, ավելի լավ է իր հարազատ Էստոնիային օգնի, որտեղ մարդ չի մնացել, այնտեղից փախել են էստոնացիները: Հիմա այս դմբո աղջիկը եկել է, մեզ կյա՞նք է սովորեցնում։ Լավ կլիներ, որ երբ Արցախի կատաստրոֆան էր տեղի ունենում, այն ժամանակ նա մի ծպտուն հաներ, ասեր՝ չի կարելի, ի՞նչ եք 150 000 արցախցու ենթարկում ցեղասպանության, չէ՞ որ աշխարհում կա ազգերի ինքնորոշման իրավունք, վերջապես՝ կա կյանքի իրավունք։

Եվրոպայի խնդիրն այն է, որ այդ դմբոները եկել, հասել են բարձր պաշտոնների, իսկ դա գլոբալիստների քաղաքականությունն է։ Իրականում իրենք ոչ մի բան են, սեղանին դրված շիշն ավելի մեծ ազդեցություն ունի քաղաքականության վրա, քան թե Կալասը կամ որեւէ մեկն այդ երեւացող դեմքերից: Իրականում կա թաքնված, խորքային պետություն, որը ղեկավարում են գլոբալիստները՝ իրենց համարելով աշխարհի տերը, սակայն նրանք բախվեցին Թրամփ երեւույթին: Այդ աշխարհի տերերն ընդամենը մի 5 տարի առաջ չէին էլ կարող պատկերացնել, որ կունենան նման խնդիրներ, ինչպես այսօր ունեն: Դրա համար վերջիններս Եվրամիությունում պաշտոնների են դնում կալասանմաններին, Հայաստանում՝ նիկոլներին, Մոլդովայում՝ մի ապուշ աղջկա, Ուկրաինայում ծաղրածու Զելենսկիին, որն, ի դեպ, ազգությամբ ուկրաինացի էլ չէ, որ գոնե սիրտը ցավի այդ երկրի համար: Անիմաստ այդ երկիրը ջախջախեց ու ոչնչացրեց։ Այս ամբողջը մեծ խաղ է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Հայաստանի «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» եւ «Տարվա լավագույն մարզիչի» քվեարկությունր մեկնարկել էՆաիր Տիկնիզյանի տրանսֆերային արժեքն աճել էՀՐԱՏԱՊ. Աշխարհի մասշտաբով բազմաթիվ կայքեր ժամանակավորապես կանգնել կամ դանդաղել ենՇ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն ՔԲաքվում այսօր «վերջին խոսքով» հանդես են եկել գերեվարված արցախցի նախկին պաշտոնյաներԳետի ջրից ենք խմում, էն գետի, որով կանալիզացիայի ջրերն են հոսում. Նժդեհի բնակիչԵս նման ինֆորմացիա չունեմ. Սերժ Սարգսյան. ՏեսանյութՀայտնի փաստաբանն արժանացավ մրցանակիԼրագրողը Վլադիմիր Պուտինին հրավիրել է իր հարսանիքինԱդրբեջանական բենզինը կվաճառի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանըԼեւոն Արոնյանը` Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն...Բաքվում ավարտին է մոտենում Արցախի նախկին ղեկավարների գործով շինծու դատավարությունը44-օրյայի «հաղթում ենք»-ը հիշեք. Սերժ Սսրգսյան. ՏեսանյութԱդրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքըՄայր Աթոռի բակում տեղի ունեցածը հայրենադավություն էր, մեր հավատի նկատմամբ ոտնձգություն էր. Սերժ ՍարգսյանԸնթանում է Սերժ Սարգսյանի գործով դատական նիստըՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԶԳՈՒՇԱՑԵՔ Հայկական ավիացիան դեռ ԵՄ «սեւ ցուցակում» է, բայց եվրոպացիները չեն գտել անվտանգության սպառնալիքներ. Hetq«Խաղաղության» թուղթ՝ Նիկոլի, ադրբեջանական բենզին՝ Խաչատուր Սուքիասյանի համարUcom-ի աջակցությամբ «Արևորդի» ՀԿ-ն  իրականացնում է «Խելացի թռչնադիտարկում»

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված